f

Անկախ

Դատարանում քննվում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որից դատաքննության փուլում է միայն 7-ը, դատավճիռներ չկան․ հանրագումարային արժեքը գերազանցում է 510 մլրդ ՀՀ դրամը


ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ թվով 438 ուսումնասիրություն, որոնցից 82-ը՝ 2023թ ընթացքում։ Իրավասու մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում 129 (որից 72-ը՝ 2023թ․-ին) անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ 150 միջնորդություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ թվով 94 հայցադիմում, որոնցից 71-ը ներկայացվել է 2023 թվականին։

Այսպես՝ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Իրավասու մարմնի, Վլադիմիր Գրիգորյանից, Սերոբ Հարությունյանից, Լյովա Բաղդասարյանից, Սեդրակ Առուստամյանից, Գագիկ Ծառուկյանից Կարապետ Գուլոյանից, Մհեր Սեդրակյանից, Արշակ Հակոբյանից, Կարեն Հակոբյանից, Փայլակ Յայլոյանից, Արտակ Յայլոյանից, Ժաննա Հովհաննիսյանից, Տարոն Մարգարյանից, Մանուկ Մուրադյանից, Մանուկ Օհանյանից, Կարեն Սարդարյանից, Ռուբեն Հայրապետյանից, Կորյուն Հակոբյանից, Արամ Վարդանյանից, Գագիկ Բեգլարյանից, Անուշավան Այվազյանից, Սուրեն Ավագյանից, Անթուն Քուրթյանից, Գևորգ Կոստանյանից, Վարդան Գևորգյանից, Սմբատ Դաղբաշյանից, Գևորգ Հակոբյանից, Ռուբեն Խլղաթյանից, Վահրամ Գուրողլյանից, Վաչագան Ղազարյանից, Սերգեյ Մինասյանից, Գևորգ Վարդանյանից, Սուրեն Վարդանյանից, Սամվել Կճոյանից, Սամվել Ուզունյանից, Ավետիք Դալլաքյանից, Միքայել Ղարաքեշիշյանից, Կարեն Եղիազարյանից, Արտաշես Փարսադյանից, Ալեքսան Պետրոսյանից, Գալուստ Գրիգորյանից, Մանվել Գրիգորյանից, Սեյրան Օհանյանից, Սուրիկ Խաչատրյանից, Արթուր Գևորգյանից, Ռոբերտ Նազարյանից, Ալիկ Միրզաբեկյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արթուր Աֆրիկյանից, Գագիկ Խաչատրյանից, Արտյոմ Խաչատրյանից, Արամ Խաչատրյանից, Գուրգեն Խաչատրյանից, Լյովա Սարգսյանից, Նարեկ Սարգսյանից, Անի Սարգսյանից, Սերժ Սարգսյանից, Միհրան Պողոսյանից, Հովիկ Աբրահամյանից, Սուրեն Գաբրիելյանից, Նաիրա Տեր-Ստեփանյանից, Արմեն Սմբատյանից, Անուշ Գարսանցյանից, Վազգեն Հարությունյանից, Զարզանդ Գրիգորյանից, Ղուկաս Վարդապետյանից, Արա Մինասյանից, Սամվել Մայրապետյանից, Լեոնիդ Արևշատյանից, Գևորգ Հարությունյանից, Արամ Դանիելյանից, Առաքել Վիրաբյանից, Սաշա Հակոբյանից, Հրայր Թովմասյանից, Վահե Նիկոյանից, Հովիկ Աբովյանից, Արսեն Սարգսյանից, Վահագն Վերմիշյանից, Արման Ղուկասյանից, Արամ Սիմոնյանից, Աշոտ Վարդանյանից, Մանուկ Հակոբյանից, Անդրանիկ Քասարյանից, Նորայր Փանոսյանից, Ալեքսան Զաքարյանից, Արմեն Մինասյանից, Երվանդ Զախարյանից, Բորիս Ավագյանից, Արթուր Տոնոյանից, Հրանտ Դավթյանից, Վազգեն Պողոսյանից, Ջիվան Պողոսյանից, Արամ Հարությունյանից և նրանց փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ավելի քան 1050 անշարժ և 210 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն։

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը գերազանցում է 510 մլրդ ՀՀ դրամը։ Ընդհանուր հայցագնի մեջ ներառված չէ իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև՝ մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները։

Նշենք, որ դատարան ներկայացված հայցադիմումներից որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։ Միևնույն ժամանակ, դատախազությունից հայտնել են, որ Իրավասու մարմինը կնքել է թվով 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև՝ շուրջ 80 միլիոն ՀՀ դրամ։ Կնքված հաշտությունների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն ՀՀ դրամ։ Նշված հաշտության համաձայնություններից 2-ը կնքվել է դատական փուլում, իսկ 2-ը՝ արտադատական։

ապօրինի հարստացում Դատախազություն Դատարան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին