f

Անկախ

Արմավիրի մարզպետը Սահմանադրության խախտմամբ է ազատվել աշխատանքից.Էդգար Ղազարյան


Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

«ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Կառավարությունը որոշումներ է կայացնում կառավարության նիստերի ժամանակ։

2024 թվականին գումարվել է ՀՀ կառավարության միայն մեկ նիստ, 2024 թվականի հունվարի 4-ին, որի ժամանակ դպրոցական մարզադահլիճների կախիչների պատճառով պաշտոնից ազատվել են ՀՀ կառավարության ենթական քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատուրյանը։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված է 2024 թվականի հունվարի 5-ի մեկ այլ որոշում, համաձայն որի պաշտոնից ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Հատկանշական է, որ հունվարի 5-ին ՀՀ կառավարություն նիստ տեղի չի ունեցել, հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես է մարզպետն ազատվել զբաղեցրած պաշտոնից՝ առանց կառավարության որոշմամբ։ Ակնհայտ է, որ մարզպետին պաշտոնից ազատման որոշումը կայացրել է ոչ թե կառավարությունը, ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ, այլ վարչապետը, ինչի իրավունքը նա չունի։

Անիմաստ է այս ակնհայտ ենթադրյալ հանցագործության համար հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը, որոնք ձիգ և կազմ պատրաստ դիմավորում էին Նիկոլ Փաշինյանին ՀՀ Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ և քարշ էին գալիս նրա հետևից հանրակրթական դպրոցի հանդերձարաններում ու մարզադահլիճներում։

Այդ հանցանքի իրավական գնահատականը կտրվի հետագայում՝ քրեական բազմաթիվ գործերի հետ միասին։

Հատկանշական է նաև, որ հունվարի 5-ին պաշտոնից ազատված ՀՀ Արմավիրի մարզպետը հունվարի 6-ին շարունակում էր ուղեկցել Նիկոլ Փաշինյանին` Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ։ Փաստորեն, մարզպետին չեն ասել իր ազատման մասին, կառավարության կայքը չի նայել։ Նա հավանաբար միայն մի բան է հիշում, որ հիփոթեքով բնակարան է ձեռք բերել Երևանում, ուստի անգամ պաշտոնազրկվելուց հետո, պիտի քարշ գալ վարչապետի ոտքերի տակ, որ պարտքը փակի։

Պարույր Սևակն ասում է. «Չեմ հարգում շանն էլ, որին չար տերն անտեղի տեղը որքան ծեծում է, այնքան նա լիզում տիրոջ ոտքերը, իրեն տրորող, ջարդող ոտքերը և կծելու տեղ լոք կաղկանձում է»:

 

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում Արմավիրի մարզ պաշտոնից ազատում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին