f

Անկախ

«Երանի վարչապետը մեր հիվանդանոցի դռների բռնակներն էլ ստուգեր, հաստատ կպոկեր». Անուշ Պողոսյան


«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհավորեց ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և ամփոփելով խոսքը՝  շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ ծրագրի իրագործմանը. «Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Առողջապահական կենտրոնին ցանկանում եմ հնարավորինս քիչ բուժառու, բայց այստեղ մտած ամեն մարդ թող դուրս գա լիարժեք առողջացած:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

ՀՀ առողջապահության նախարարը լրագրողներին փաստեց, որ հիվանդանոցի միակ խնդիրը ռենտգեն սարքի տեղափոխումն է, որը կտևի առավելագույնը 2 շաբաթ, որից հետո նոր հիվանդանոց կընդունի պացիենտներին։

Իսկ հիմա զավեշտը......

Մինչ օրս Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի դռները փակ են և չեն ընդունում Մարտունու տարածաշրջանի հիվանդներին, քանի որ անորակ շինարարությունը հնարավորություն չի տալիս ընդունել հիվանդներին: Ըստ շրջանառվող լուրերի շինարարության անորակ լինելը  փաստել է նաև մարզպետը` Կարեն Սարգսյանը  բացման  արարողությունից հետո և հայտարարել, որ նման անորակ շինարարությամբ շենք ինքը չի ընդունելու։ Ըստ շրջանառվող լուրերի Մարտունու Բժշկական Կենտրոն/MEDICAL-ի տնօրենը հանձնարարել է խիստ հսկողության տակ փակ պահել նոր շենքի նկուղային հատվածի  բաժանմունքը, որպեսզի ոչ մեկը չարձանագրի բաժանմունքում պատերի՝ կիով չափ ջրի առկայությունը, սակայն չի կարողանում թաքցնել օրինակ անորակ սալիկապատումը։

ՀՀ  վարչապետի՝ դպրոցներում անորակ շինարարության հետ կապված աղմուկից հետո Մարտունու բժշկական կենտրոնի   մի շարք   աշխատակիցներ կատակում են՝ ասելուվ  «Երանի վարչապետը մեր հիվանդանոցի դռների բռնակներն էլ ստուգեր, հաստատ կպոկեր…»:

Հ.Գ. Կարևորը կարմիր ժապավենի կտրելն է, իսկ մարտունեցիները դեռ երկար ընբռնումով կսպասեն»:

 

Անուշ Պողոսյան Մարտունու ԲԿ Նիկոլ Փաշինյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին