f

Անկախ

2024-ի նորաձևության 12 միտումները. լուսանկարներ


2024-ի նորաձևության միտումները զանազան են, սակայն բոլորի առանցքում կինն է, որը կարող է թույլ տալ իրեն լինել տարբեր՝ մի օր եթերային կերպարով է ներկայանում, մյուս օրը ոտքից գլուխ ջինսային կամ կաշվե  տարբերակ է ընտրում: Իսկ թե նորաձևության  ինչ միտումներ են արդիական այս տարի, կներկայացնենք ստորև.

Ներքնազգեստի ոճ

Ներքնազգեստի ոճով հագուստները շարունակում են գերել նորաձևության սիրահարներին աշխարհում, ուստի բրենդներն իրենց հավաքածուներում կրկին ցուցադրում են «մերկ» կերպարներ: Սրանք ժանյակով զարդարված զգեստներ են, վերնաշապիկներ, թափանցիկ կիսաշրջազգեստներ, որոնց տակ կրում են հաստ կտորից ներքնազգեստ,կամ  երեկոյան զգեստ՝ զարդարված բյուրեղներով և փայլերով, ինչպես նաև մետաքսե բլուզներ, որոնք  մանեկենուհիները կրում են մերկ մարմնի վրա։

Բազմաշերտություն

Ընդհանրապես ընդունված է շերտավոր հագուստը համարել աշնանը կամ ձմռանը բնորոշ միտում: Բայց ներկայիս նորաձևությունը բազմաշերտ կերպարներ է ստանում նաև թեթև, ամառային հագուստներից: Օրինակ՝ տրիկոտաժե կոմբինիզոն, որը կարելի է ընդգծել գոտիով, մետաքսե շարֆ,  պիջակ կամ վերարկու: Մեկ այլ տարբերակ է տոպի վրայից հագած վերնաշապիկը՝ արձակած կոճակներով:

Կիսատ կոճկած հագուստ

Ամբողջովին չկոճկված հագուստը նոր թեժ թրենդ է: Որպես վերնաշերտ հագեք  ազատ վերնաշապիկ և կոճկեք միայն վերևի կոճակներից մեկը՝ մնացած հատվածը բաց թողնելով: Նույնը կարելի է անել ժակետով: 

Կաշի

Այժմ դժվար է պատկերացնել կնոջ զգեստապահարանն առանց կաշվե հագուստի. մեզանից գրեթե յուրաքանչյուրն ունի տաբատ, կիսաշրջազգեստ, կորսետ, բաճկոն կամ թիկնոց՝ պատրաստված համարձակ նյութից, որում մենք մեզ զգում ենք ոճային և ինքնավստահ: Այս միտումը կշարունակվի գարուն-ամառ սեզոնին։ 

Փայլ

Կարևոր չէ, թե ինչպես, գլխավորը բառի բուն իմաստով փայլելն է։Այս տարի նորաձև կլինեն  մետալիկ հագուստը, շրջազգեստները, բյուրեղներով և փայլերով  զգեստները, շողշողացող ուլունքներով զարդարված կիսաշրջազգեստները, փայլուն կոշիկները և ծավալային զարդերը:

Գուլպաներ

Նոր սեզոնում ձեր զգեստապահարանը համալրեք նորաձև գուլպաներով՝ դասական սպիտակ, երկար մոխրագույն կամ արտասովոր պրինտով:Աժմ գուլպան դառնում է կերպարի շեշտադրման միջոց՝ հայտնվելով ուշադրության առանցքում: Ուստի ամենաոճային աղջիկները դրանք կրում են կոշիկների, սանդալների և սաբոների հետ համադրությամբ։

Ի դեպ, սա նաև ցույց է տալիս շերտավորման միտումը, քանի որ կոշիկները, որոնք սովորաբար կրում են բոբիկ ոտքերի վրա, այժմ համադրվում են տրիկոտաժե գուլպաների, լեգինսների, զուգագուլպաների հետ: 

Ջինս

Անհնար է պատկերացնել գարունն ու ամառը առանց ջինսի, ուստի ձեր զգեստապահարանում անպայման պետք է հայտնվեն նորաձև ջինսե տաբատներ, կոմբինեզոններ, բաճկոններ, կորսետներ, պայուսակներ կամ երկարաճիտ կոշիկներ։ Այնուամենայնիվ, այժմ դիզայներներն աստիճանաբար հեռանում են 2000-ականների ոճով խելահեղ հանդերձանքներից՝ հօգուտ մինիմալիզմի և շքեղության:

Բեժի երանգներ

Բեժը ոճավորման  առումով ամենադժվար երանգներից է, բայց հենց այն է պատասխանատու  կերպարների շքեղության և լակոնիզմի համար։ Բեժ կարող են լինել ոչ միայն վերարկուները և բաճկոնները, այլև մնացած  հագուստը՝ շորտեր, զգեստներ, տոպեր, ինչպես նաև բաճկոններ, տաբատներ և նույնիսկ ջինսեր։

Ձեռնոցներ

Ձեռնոցների թրենդը նոր սեզոնում այնքան էլ ցայտուն չի լինի, սակայն իտալական բրենդների կարծիքով՝ դեռ վաղ է ազատվել այս աքսեսուարից։ Օգտագործեք այն ոչ միայն որպես պաշտպանության միջոց, այլև որպես իմիջի շեշտադրում:

Շեշտը գոտկատեղի վրա

Նորաձևության աշխարհում տիրում է կանացիությունը, որը փոխանցվում է առաջին հերթին հագուստի միջոցով։ Այդ իսկ պատճառով դիզայներները գնալով հեռանում են անձև ուրվանկարներից և նախապատվությունը տալիս կազմվածքն ընգծող  հանդերձանքին։ Գարնանը և ամռանը բրենդներն առաջարկում են շեշտը դնել գոտկատեղի վրա. պարտադիր չէ, որ դա կիպ  զգեստ լինի, օրինակ՝  փորձեք կաշվե գոտի կապել ծավալուն բաճկոնի վրա:

Կտորից փնջեր

Զգեստները, կիսաշրջազգեստները կամ նույնիսկ  վերնաշապիկները ներկարված ռեզինով, որպեսզի  ծալքեր ձևավորվեն,  ևս մեկ միտում է, որը վերածնունդ է ապրում: Նմանատիպ անզգուշության իմիտացա ստեղծող հագուստ (կարծես կտորը մեխի է դիպչել) արդեն պոդիումներում հայտնվել է 2018 թվականին։ 

Հանգույցներ

Նոր սեզոնում կապեք այն ամենը, ինչ հնարավոր է. վերնաշապիկի ծայրերը, կիսաշրջազգեստի ծայրերը, քաշմիրե սվիտերի  թևերը՝ գոտկատեղի շուրջ  կամ շարֆի փոխարեն՝ ուսերին: 

 

Աղբյուրը՝ www.marieclaire.ru և  https://style.rbc.ru



 

նորաձևություն 2024

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին