f

Անկախ

Դատախազը պահանջում է կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին, պաշտպանները՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակել


Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննարկվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու կամ փոփոխելու հարցը։ Պաշտպանության կողմը, ինչպես արդեն նշվել էր, միջնորդել է Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը։

Աշոտյանի համար երաշխավորել են ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի ԾերեթելինՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը:

Երաշխավորների մեծ մասն այսօր դատարան էին ներկայացել՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, որ խափանման հարցի խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է իրեն և ինքն էլ համաձայնել է, ինչը կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ և հարուցել է․« Չէ՞ որ երկու տասնամյակի ընթացքում ես և իմ թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել ՀՀԿ-ին՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար»։ Նրա խոսքով՝ ինքն առանց վարանման միշտ բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները, քանի որ իրենք միշտ դեմ են եղել կալանքը բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը դիտարկել են որպես քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից։

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ խնդիրն ամենևին էլ իր գտնվելու վայրը չէ, դրանով ոչինչ չի փոխվի, չի ազդելու՝ ոչ իր մոտեցումներին, ոչ իր պայքարին, ոչ իր արժեհամակարգին, բայց իրեն կալանքի տակ պահելու հնարավոր որոշումը ապտակ կլինի արդարադատությանը, անարգանք՝ դատավորի նկատմամբ։

Մեղադրող դատախազն էլ պնդեց՝ Արմեն Աշոտյանը պետք է մնա կալանքի տակ՝ պատճառաբանելով, թե նա կարող է ազդել քրեական գործով անցնող անձանց վրա։ Դատական նիստը կրկին ընդմիջվեց։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Արմեն Աշոտյան Դատական նիստ խափանման միջոց Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին