Այսօր՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գագիկ Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: