f

Անկախ

Ադրբեջանը Ֆրանսիայի քաղաքացու է ձերբակալել լրտեսության մեղադրանքով


Ադրբեջանի իշխանությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել է Ֆրանսիայի քաղաքացու։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան:

«Լրտեսության գործողություններ կատարելու մեջ կասկածվող Մարտին Ռայանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Ավելի ուշ դատարանը նրան չորս ամսով կալանավորելու որոշում է կայացրել»,- ասել է Աբդուլաևան։

Նա նշել է, որ Ռայանի ձերբակալության մասին Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը բանավոր են հայտնել: Ձերբակալվածի հայրը լրատվամիջոցներին պատմել է, որ նա պահվում է լավ պայմաններում և փաստաբանի հետ շփվելու հնարավորություն ունի:

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հարավային Կովկասում որևէ նոր հակամարտություն առաջանա, ապա մեղավորը կլինի Ֆրանսիան: Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն նշել էր, որ Ֆրանսիան աջակցում է անջատողականությանը Ղարաբաղում:

Ավելի ուշ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ հայտարարվեցին։ Ֆրանսիան, որպես պատասխան միջոց, անցանկալի անձ հայտարարեց Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի:

Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի ուշ հայտարարեց, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները ապացույցներ ունեն, որոնք հաստատում են ֆրանսիացի դիվանագետների իրավախախտումները Ադրբեջանի տարածքում, մինչդեռ Փարիզը նման ապացույցներ չի ունեցել Ֆրանսիայից արտաքսված ադրբեջանցի դիվանագետների նկատմամբ:

Տարածաշրջան Եվրոպա Ֆրանսիա Ադրբեջան քաղաքացու կալանք

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին