Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էսեկիել Լավեսին բուժօգնություն է ստանում հոգեբուժարանում, հաղորդում է Marca-ն։ Ֆուտբոլիստը հոգեմետ դեղերի օգտագործման հետեւանքով ունի հոգեկան շեղումներ,սկսել է գլխում ձայներ լսել, հետապնդվելու մոլուցք եւ վախեր ունի։ Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Լավեսին ընտանեկան վեճի ժամանակ անրակ ոսկրի կոտրվածք էր ստացել։ Լավեսին Արգենտինայի հավաքականում դարձել է 2008թ․ օլիմպիական չեմպիոն, 2014թ․ աշխարհի փոխչեմպիոն։