ԱՄՆ-ից Լեհաստան է ուղարկվել 2024թ. Abrams տանկերի առաջին խմբաքանակը, տեղեկացրել է սպառազինությունների լեհական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հունվարի 6-ին 29 M1A1 Abrams տանկերը հասցվել են Սվինոույսցե լեհական նավահանգիստ։ Այդ խմբաքանակը երրորդն է 116 տանկերի մատակարարման պայմանագրի շրջանակում, որը 2023թ. հունվարին ամերիկյան կողմի հետ կնքել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։ Պայմանագրի արժեքը մոտ 1,4 մլրդ դոլար է։ Սպառազինությունների մատակարարումը այդ պայմանավորվածությունների շրջանակում կշարունակվի մինչեւ 2024թ. վերջ։
2022թ. Լեհաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է համաձայնագիր 250 M1A2 Abrams արդիականացված տանկերի մատակարարման մասին 2025-2026թթ.։ Ավելի ուշ Վարշավայում տեղեկացրել են, որ Վաշինգտոնի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն շահագործման մեջ գտնվող եւս 116 M1A1 տանկերի մատակարարման մասին։ Լեհական տանկիստներն արդեն սովորել են վարել ամերիկյան նախկին այս մեքենաները երկրի տարածքում 2022թ.։