f

Անկախ

Բրիտանացի պատգամավորները վախենում են աշխատել Վեսթմինսթերյան պալատում՝ պալատի վիճակի պատճառով. Politico


Մեծ Բրիտանիայի բարձրագույն օրենսդրական մարմնի՝ խորհրդարանի անդամները հրաժարվում են աշխատել «սառը եւ փլուզվող» Վեսթմինսթերյան պալատում, որը խորհրդարանի շենքն է, տեղեկացրել է Politico պարբերականի եվրոպական տարբերակը։

Պարբերականը, հղում կատարելով բրիտանացի խորհրդարանականներին, նշել է, որ քաղաքական գործիչները եւ վարչական աշխատակիցները նախընտրում են աշխատել տնից եւ աշխատասենյակներ են գալիս «որքան հնարավոր է հազվադեպ»։ «Եթե մարդիկ աշխատում են նկուղում, ապա նրանք հաստատ չեն ցանկանա այնտեղ գտնվել հինգշաբթի կամ ուրբաթ, որովհետեւ այնտեղ հարմարավետ չէ եւ պատուհաններ չկան»,- թերթին  ասել է խորհրդարանի անդամը անունը չնշելու պայմանով՝ նկատի ունենալով աշխատասենյակները շենքի ամենահին մասում։ Որոշ պատգամավորներ նաեւ նշել են, որ պալատում գտնվելն անվտանգ չէ, եթե այն համաշխարհային ժառանգության կարգավիճակ չունենար, մարդկանց «թույլ չէին տա անգամ մտնել նման վթարային շենք»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր The Daily Telegraph բրիտանական թերթը, Բրիտանիայի խորհրդարանի պատմական շենքի հիմնանորոգումը կարող է 14 մլրդ (18,7 մլրդ դոլար) արժենալ եւ տեւել մոտ 20 տարի։ 2016թ. Վեսթմինսթերյան պալատի Միավորված կոմիտեն նշել էր, որ շենքի հիմքը կարող է սահել դեպի Թեմզա, երեսպատման քարերը քայքայվում են օդի աղտոտվածության պատճառով, տանիքը չի դիմանում, պալատի ներսում պայթում են խողովակները, սարքին չեն էլեկտրալարերը, իսկ վերջին նորոգման ընթացքում 1940-ականների վերջին օգտագործվել է քաղցկեղածին ասբեստ, որը վնասակար է մարդու առողջության համար։ 

Աշխարհում Մեծ Բրիտանիա Վեսթմինսթերյան պալատ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին