40 օր առաջ սահմանում զոհվեց լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը։ Իմ էմոցիոնալ գրառումն այդ մասին մեծ արձագանք ստացավ՝ հազարավոր ափսոսանքի, ցավակցական խոսքեր, արցունքով սմայլիկներ, աղոթող ձեռքեր, շարժվող հրեշտակներ, վառվող մոմեր․․․ Եվ այդ հազարավոր արձագանքների մեջ ընդամենը մեկ ՄԱՐԴ էր գրել «ԿՆԵՐԵՔ ՄԵԶ»․․․
Ոմանք էլ անհանգիստ հարցնում են՝ «Մինչև ե՞րբ»․ գիտե՞ք մինչև երբ, մինչև այն պահը, երբ այդ հազարավոր ափսոսանքի, ցավակցական խոսքերի, արցունքով սմայլիկների, աղոթող ձեռքերի, շարժվող հրեշտակների, վառվող մոմերի փոխարեն բոլորը միաբերան կասեն ընդամենը այդ մեկ բառը․ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ․․․ Սեփական արարքների համար պատասխանատվության գիտակցումը և ներման հայցումը առայժմ միակ տեսանելի ձևն է՝ մահվան այդ շղթայի դեմն առնելու համար ․․․
Թե չէ ինչի նման է ասել ցավակցական խոսքեր և գնալ կյանքը վայելելու ու սեփական երջանկությունը ֆեյսբուքներում ցուցադրելու․․․
Կներե՛ս, Գերասիմ ջան, կներե՛ք տղերք ջան, բայց միայն այն դեպքում, երբ ձեր ծնողները, կանայք, քույրերը, եղբայրները, մանկապարտեզի, դպրոցի, ուսանողական, ֆեյսբուքի ընկերները, մայրական և հայրական կողմի բոլոր հարազատները, ուսուցիչները, դասախոսները, հարևանները, հեռու-մոտիկ բարեկամներն ու ծանոթները կխնդրեն․ "ԿՆԵՐԵ՛Ք ՄԵԶ"․ այդժամ կներեք․․․
Հ․Գ․ Իսկ այսօր Գերասիմը կդառնար 32 տարեկան․․․ "Առանց քեզ, առանց Արցախ․․․" գրել է կինը՝ Տաթևիկը․․․