Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ջերմուկի խաչմերուկից-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզում, Տիգրանաշենի ոլորաններում, Ապարանի, Արագածի, Վարդենիսի, Քաջարանի տարածաշրջաններում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Սարավան-«Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է։