f

Անկախ

Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով. Արմեն Մուրադյան


Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի հետևանքով առաջացած 342.000 մահվան դեպքերի մոտ 90%-ը արձանագրվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:

2017թ.-ին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 262 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազմել է 16.6), որոնցից 146-ը (56% ) 3-րդ և 4-րդ փուլերում:

Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ (ըստ տեղակայման) վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով:

2017թ.-ին ՀՀ-ում գրանցվել է քաղցկեղի առաջնային 8389 դեպք: Ընդհանուր քաղցկեղով հաշվառված առաջնային հիվանդների թվից 52% կազմել են կանայք, 48 %-ը՝ տղամարդիկ: Կանանց ռեպրոդուկտիվ օրգանների քաղցկեղով հիվանդների թիվը կազմել է 1834 դեպք:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ում գրանցվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի 30 դեպք, որից 22-ը՝ կանանց, 8-ը՝ տղամարդկանց մոտ, իսկ 30 դեպքից 10-ը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ:

Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որը կարող է ախտահարել մաշկը, սեռական օրգանները, անալ հատվածը, կոկորդը և այլն: Գրեթե բոլոր ակտիվ սեռական կյանքով ապրող մարդիկ իրենց կյանքի ինչ-որ պահի վարակվում են` սովորաբար առանց ախտանիշների: Շատ դեպքերում իմունային համակարգը հեռացնում է ՄՊՎ-ն օրգանիզմից: Մշտական բարձր ռիսկային ՄՊՎ-ն կարող է հանգեցնել անոմալ բջիջների զարգացման, որոնք հետագայում վերածվում են քաղցկեղի:

Հանրային իրազեկվածության բարձրացումը, տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունը կարևոր են ողջ կյանքի ընթացքում կանխարգելման և վերահսկման համար:

9-14 տարեկան հասակում պատվաստումը ՄՊՎ վարակի, արգանդի պարանոցի քաղցկեղի և ՄՊՎ-ի հետ կապված այլ քաղցկեղների կանխարգելման շատ արդյունավետ միջոց է:

30 տարեկանից բարձր տարիքում կատարված սկրինինգ հետազոտությունը բացահայտում է արգանդի պարանոցի հիվանդությունը, որը բուժման ընթացքում կանխում է նաև արգանդի պարանոցի քաղցկեղը:

Ցանկացած տարիքում, ախտանիշների կամ խնդիրների առկայության դեպքում, վաղ հայտնաբերումը, որին հաջորդում է արագ, որակյալ բուժումը, կարող է բուժել արգանդի պարանոցի քաղցկեղը:

Ամբողջ աշխարհում հասանելի է ՄՊՎ վարակի դեմ 3 պատվաստանյութ: Դրանք բոլորը պաշտպանում են բարձր ռիսկային ՄՊՎ 16 և 18 տեսակներից, որոնք առաջացնում են արգանդի պարանոցի քաղցկեղի մեծ մասը: Ապացուցված է, որ պատվաստանյութերը անվտանգ և արդյունավետ են ՄՊՎ վարակի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման գործում:

Կանայք պետք է հետազոտվեն արգանդի պարանոցի քաղցկեղի համար յուրաքանչյուր 5-10 տարին մեկ ՝ սկսած 30 տարեկանից:

ՄԻԱՎ-ով ապրող կանայք պետք է հետազոտվեն յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ սկսած 25 տարեկանից:

Բոլոր երկրները պարտավորվել են վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը որպես հանրային առողջության խնդիր: ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում՝ մինչև 4 կամ ավելի քիչ` 100.000 կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար:

  1. 15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի
  2. Կանանց 70%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով 35 և 45 տարեկանում
  3. Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:

Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են:

Սիրելի՛ կանայք, եղե՛ք իրազեկված, կատարեք սկրինինգային հետազոտություններ, պատվաստվեք և հետևեք ձեր առողջությանը:

Արմեն Մուրադյան քաղցկեղ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին