f

Անկախ

«Չեն թողել սրտի դեղը խմի»․ 20-ամյա Էրիկ Հարությունյանի մահվան մեջ ծնողները մեղադրում են ՊՆ-ին


Ձմեռային զորակոչի մեկնարկից 3 օր առաջ մահացած նախազորակոչիկ էրիկ Հարությունյանի հարազատները երիտասարդի մահվան համար մեղադրում են Պաշտպանության նախարարությանը։

NEWS.am-ի հետ զրույցում նրանք վստահեցրին, որ 20-ամյա երիտասարդին մահվան հասցրել են անվերջանալի բուժզննումներն ու բժիշկների ոչ պատշաճ վերաբերմունքը։

 

 

Հարազատների խոսքով՝ զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվել են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ, ըստ նրանց, իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից եւ ուղարկել բուժման։ Սակայն նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննման՝ Երեւանի թիվ 8 հիվանդանոցում:

«Անհայտ պատճառով հանձնաժողովի անդամներին չէր բավարարել, նրանք որոշել էին եւս մեկ անգամ ամենայն խստությամբ ստուգել նրա սրտի աշխատանքը։ Չնայած ծնողների բազմաթիվ խնդրանքներին, որ տղան հոգեբանական ծանր վիճակում է, երկրորդ անգամ չանեն հետազոտությունը, սակայն նրան ուղարկել են 8-րդ հիվանդանոց՝ բուժհետազոտման։ Զինվորական կոմիսարիատի իրականացրած չակերտավոր աշխատանքնեի վերջնական արդյունքը սա էր։ Երեխան, ինքն էլ էր պնդում՝ եթե առողջ եմ տարեք, եթե չէ, ապա թողեք բուժվեմ։ Սրտի ճնշումը տատանվում էր 150-170, իսկ իրենք պնդում էին՝ եթե ճնշում կա, ապա ուղեկցող հիվանդություն պիտի լինի, բայց այդ հիվանդությունը մենք չենք տեսնում»,- նշեց Էրիկի հարազատը՝ Սմբատ Շահինյանը։

Սմբատ Շահինյանը պատմում է, որ բուժզննումից հետո Էրիկը ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել, եկել է տուն ու գանգատվել բժիշկների վերաբերմունքից․ «Այդ օրը շատ լարված էր, սարսափելի նեղված էր իր նկատմամբ ունեցած վերաբերմունքից, չեն թողել սրտի դեղը խմի, ասել են՝ սրտիդ դեղը որ խմես, մենք քո ճնշումը լիարժեք չենք կարող արձանագրել։ Ասում էր՝ ճնշումս բարձրանում էր մինչեւ 170, եւ երբ բարձրանում էր 170, աշխատակիցն արագ անջատում էր սարքը, մտածում էր՝ հետո չափի, որ իջնի, ցածրը գրի։ Եղել է խիստ հսկողության տակ, չեն թողել սենյակից դուրս գա։  Ես չգիտեմ՝ ինքը ինչ պետք է աներ, որ արհեստական ճնշումը բարձրացներ»։

Սմբատ Շահինյանն ասում է՝ դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներն արդեն հայտնի են․ «Երեխայի մոտ սարսափելի վիճակում է եղել սիրտը, եթե երեխան գտնվեր լավագույն վերակենդանացման հիվանդանոցում, միեւնույն է, չէր փրկվի»։

Հարազատները պատմում են, որ արդեն երրորդ տարիներ էր՝ ինչ Էրիկ Հարությունյանը իր առողջական խնդիրների պատճառով տարկետվել էր զինվորական պարտադիր ծառայությունից 1 ական տարով: Նախորդ տարվա վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվել ԷԻՆ հիվանդություններ, մասնավորապես, զարկերակային հիպերտեզի, լյարդի եւ վահանաձեւ գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք։

NEWS.am-ին Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ 20-ամյա երիտասարդի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթ չկա։

Դեպքի առնչությամբ ավելի վաղ պարզաբանում էր տարածել Պաշտպանության նախարարությունը, նշելով, որ քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու եւ փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։

Էրիկ Հարությունյան մահվան դեպք Տեսանյութ ՀՀ ՊՆ Հայաստան

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին