f

Անկախ

Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումը բխում էր նավթարդյունաբերողների շահերից. Ռոբերտ Քենեդի կրտսեր


Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումը բխում էր նավթարդյունաբերության շահերից, տարածաշրջանի այլ աշխարհաքաղաքական ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի շահերից ելնելով: Այս մասին Alpha News-ին ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք այն պնդմանը, որ աշխարհի հզոր երկրները մասնակից են Արցախի ցեղասպանությանը, քանի որ նրանք կարող էին շատ բան անել էթնիկ զտումները կանխելու համար, բայց այդպես էլ ոչինչ չարեցին:

«Ես կարող եմ ասել, թե ինչու է դա տեղի ունեցել: Կարող եմ ասել, որ… ես չեմ կարծում, որ դա պարզապես ներխուժում էր Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ դա արվել է նավթարդյունաբերության շահերից ելնելով, տարածաշրջանի այլ աշխարհաքաղաքական ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի շահերից ելնելով, որի հետ, ինչպես գիտեք, բավականին բարդ հարաբերություններ ունենք։ Այնպես որ, ես չեմ կարող ձեզ հստակ ասել, թե ինչու է դա տեղի ունեցել, բայց գիտեք, դա այնքան էլ պարզ չէ: Ես գիտեմ, որ դուք ուսումնասիրել եք անցյալի պատմությունը և տեսել եք գաղտնի տվյալներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Եվ այս գաղտնի փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, որ կա մանիպուլյացիա, մանևրումներ և մեղսակցություն շատ հզոր երկրների և ազգային կառավարությունների կողմից, ինչպես նաև նավթային հետաքրքրություն տարածաշրջանում տեղի ունեցողի նկատմամբ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է պատերազմին, Քենեդի կրտսերը ընդգծում է՝ որպես նախագահ իր հիմնական ծրագրերից մեկը ռազմական մեքենան քանդելն է:

«Մենք հիմա 800 բազա ունենք արտասահմանում, Ռուսաստանը՝ 1-ը Սիրիայում։ Չինաստանն ունի մեկ ու կես, և այս բազաներից յուրաքանչյուրը պատերազմ է սկսում ինչ-որ մեկի հետ։ Իսկ հետախուզական ծառայությունների գործառույթը, որը հորեղբայրս շատ արագ հասկացավ պաշտոնը ստանձնելուց հետո 4 ամսվա ընթացքում, ռազմական համալիրին նոր պատերազմների մշտական խողովակաշարով ապահովելն է։ Այստեղ շահույթ կա Ուկրաինայի պատերազմից։ Եվ դրանք նույն ընկերություններն են, օրինակ՝ BlackRock-ը, State Street-ը, Vanguard-ը, որոնց պատկանում են McDonald’s-ը, Northrop Grumman-ը, Raytheon-ը, Boeing-ը։

Ինչո՞ւ պետք է ընդլայնել ՆԱՏՕ-ն: Որովհետև երբ մենք ընդլայնում ենք ՆԱՏՕ-ն, այն երկիրը, որը մտնում է դաշինքի մեջ, պետք է զենքի գնումներ կատարի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և դա անմիջապես նշանակում է միլիարդավոր դոլարներ այդ ընկերությունների համար։ Եվ այդ ընկերությունները և Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ամենամեծ սեփականատերերն են։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այստեղ անազնիվ խաղ է ընթանում: Ամերիկացիներն անընդհատ կոմիքսներ էին կարդում, գիտեք, այս մարդը սուպեր չարագործ է, ուստի մենք պետք է պատերազմ սկսենք նրա դեմ: Մեր երկրում կա քարոզչության վերահսկողություն, մամուլի վերահսկողություն։ Որպես նախագահ՝ ես պատրաստվում եմ վերջ տալ դրան և այդ գումարները վերադարձնել երկիր»,-եզրափակել է քաղաքական գործիչը:

Աշխարհում ԱՄՆ Հայաստան Ադրբեջան Ռոբերտ Քենեդի կրտսեր Արցախ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին