f

Անկախ

Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են. ԿԳՄՍՆ


2022-2023  ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով:

Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը նոր ընթացակարգով իրականացվում էր առաջին անգամ և կարգի կիրարկման, մասնավորապես մրցութային կարգով աշխատանքների կազմակերպման ընթացքում ի հայտ էին եկել որոշակի խնդիրներ,  մասնավորապես, ուսումնական նյութի գիտականությունը, հայերեն եզրույթների ճիշտ կիրառելիությունը ստուգելու առումով, և գործընթացի բարելավման ուղղությամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) և Հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգում, որն արդեն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Վերանայված կարգով  սահմանվել են նոր մոտեցումներ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով ուսումնական նյութի գնահատման  հստակ գործառույթներ:

Առաջին փուլում դասագրքերն անցնելու են մրցութային պահանջներին համապատասխանության գնահատման փուլ, որն իրականացնելու է դրամաշնորհային հանձնաժողովը: Սահմանված փաստաթղթերի ամբողջականության, դասագրքի ձևաչափին և ծավալին ներկայացված պահանջներին համապատասխանելու դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ:

Երկրորդ՝ գիտականության և չափորոշչին համապատասխանության գնահատման փուլում, առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի բովանդակության համապատասխանությունը և կազմվում համապատասխանության վերաբերյալ եզրակացություն:

Ըստ անհրաժեշտության՝ հնարավորություն է ընձեռվում դիմելու այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար: «Համապատասխանում է» եզրակացության դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ:

Երրորդ՝ բովանդակային գնահատման փուլում, դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից՝ մշակված գնահատման սանդղակին համապատասխան։

Առարկայական հանձնաժողովներ

Առարկայական հանձնաժողովները ձևավորվում են համապատասխան մասնագիտական որակավորում շնորհող բուհի ռեկտորի կամ համապատասխան ոլորտում գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցների ղեկավարի հրամանով, որոնք  ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն են:

 Հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

տվյալ առարկայի 3-5 մասնագետ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում),

մանկավարժ-մեթոդիստ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում),

մանկավարժ-հոգեբան (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում),

հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ՝ օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները) (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում),

նկարիչ-ձևավորող (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ),

բժիշկ-հիգիենիստ (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ):

Առարկայական հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան:

Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ  կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

Փորձաքննության բողոքարկում

Բողոքների առկայության դեպքում իրականացվում է ուսումնական նյութերի գիտականության, Չափորոշչի համապատասխանության կամ բովանդակության կրկնակի փորձաքննություն:  Ինչպես առարկայական հանձնաժողովներում ընդգրկված, այնպես էլ կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետների անձը չի բացահայտվում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին