f

Անկախ

Պատերազմը և խաղաղությունը Հարավային Կովկասում. «ստվերային ԿՀՎ»-ն տասգնապալի կանխատեսում է արել


Ըստ ամերիկյան հետախուզա-վերլուծական Stratfor կենտրոնի կանխատեսումների, որին շատերը «ստվերային ԿՀՎ/ ЦРУ» են համարում, Հայաստանը և Ադրբեջանը կարող են այս տարի առաջընթացի հասնել խաղաղության համաձայնություն կնքելու հարցում, սակայն նոր բախումների և անգամ լայնամասշտաբ պատերազմի վտանգը պահպանվում է, քանի որ Բաքուն փորձում է շարունակել ճնշումը Երևանի վրա:

Ինչպես տեղեկացրեց երեկ՝ հունվարի 10-ին «Ազատություն» ռադիոկայանը , կենտրոնի փորձագետները հիմնական խոչընդոտը համարում են տարաձայնությունները՝ կապված տարանցիկ ուղիների, մասնավորապես՝ դրանց օգտագործման պայմանների հետ:

«Հայաստանը կօգտագործի Արևմուտքի հետ խորացող քաղաքական կապերը և այդ ճամբարից ստացվող ռազմական աջակցությունը՝ Բաքվի խիստ պահանջներին դիմակայելու համար: Բայց քանի որ Հայաստանը շատ քիչ լծակներ ունի, Երևանը հավանաբար կընդունի Բաքվի պահանջները Հայաստանի հարավով տարանցման և ընդհանուր սահմանի սահմանազատման վերաբերյալ»,- կանխատեսում է Stratfor-ը:

Ըստ հետախուզա-վերլուծականի կենտրոնի՝ փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ ընտրություններում ակնկալվող հաղթանակից հետո նախագահ Ալիևը կշարունակի ամրապնդել ռազմական ներուժը Հայաստանի հետ սահմանների երկայնքով՝ հնարավոր ներխուժման նախապատրաստվելու և խաղաղ բանակցություններում ճնշման հավելյալ լծակներ ձեռք բերելու համար: Ընդ որում, ըստ վերլուծաբանների, «եթե տարվա առաջին վեց ամիսներին զգալի առաջընթաց չգրանցվի, վտանգը, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի հարավից մի զգալի մաս պոկել, կմեծանա ամռանը, երբ լայնածավալ ռազմական գործողության համար պայմաններն օպտիմալ կլինեն»։

«Ստվերային ԿՀՎ»-ն միաժամանակ վերլուծել է հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում իսպառ չի վերանա, թեպետ Երևանը ավելի ու ավելի հաճախ է ազդանշաններ հղում «Մոսկվան լքելու» մտադրության մասին: Այնպես որ «Հայաստանը կմնա ՀԱՊԿ կազմում, տնտեսությունն էլ՝ սերտորեն կապված ռուսական տնտեսության հետ»:

Բացի այդ, ըստ Stratfor-ի տվյալների, էական աճ կունենան Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը։ «Դրանք կհասնեն նոր բարձունքների», - կանխատեսում են ամերիկացի վերլուծաբանները՝ մանրամասնելով, որ Բաքուն կնպաստի Ռուսաստանն Իրանի հետ կապող «Հյուսիսարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների զարգացմանը:

Չբացառելով Հայաստանի վրա նոր հարձակման հնարավորությունը՝ ամերիկյան հետախուզա-վերլուծական կենտրոնի փորձագետները նշում են.  «Եթե Բաքուն ներխուժի Հայաստան՝ ցամաքային կապ հաստատելու Նախիջևանի հետ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ, և չի բացառվում, որ փոխեն արտաքին քաղաքական կողմնորոշումը և շրջվեն Արևմուտքից՝ ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»:

Stratfor-ը կանխատեսումներ է արել նաև Ուկրաինայի վերաբերյալ: 2024-ին Կիևին հատկացվող արևմտյան ֆինանսական ու ռազմական աջակցությունը կնվազի սահմանափակ ռեսուրսների ու քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Միաժամանակ, թեև իրավիճակը ռազմադաշտում «մտել է փակուղի», հրադադարը կամ առարկայական բանակցությունները Մոսկվայի ու Կիևի միջև քիչ հավանական են։

«Ուկրաինան շահագրգռված չէ բանակցություններով, քանի որ դեռևս չկան նշաններ, որ Արևմուտքն անվտանգության բավարար երաշխիքներ կտա ռուսական նոր ագրեսիան կանխելու համար, իսկ դա նշանակում է, որ այս փուլում հրադադարը պարզապես հնարավորություն կտա Մոսկվային ժամանակ շահելու և վերախմբավորելու ուժերը», - պնդում են փորձագետները:  

Նրանց  կարծիքով՝ մեծ չէ նաև հավանականությունը, որ կողմերից որևէ մեկը 2024-ին էական հաջողության կհասնի, «քանի որ երկու ճամբարում էլ մարդկային ներուժի ու ռազմական տեխնիկայի զգալի պակաս կա, մինչդեռ առաջնագիծն ընդլայնվում է»։

EA Daily-ն զգուշացնում է, որ «ստվերային ԿՀՎ»-ի կանխատեսումներին հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ հարկ է վերաբերվել ամենայն լրջությամբ, հիշեցնելով, որ Իլհամ Ալիևը տեղական հեռուստակայաններին տված հարցազրույցում հերթական անգամ հիմք տվեց կասկածելու, թե Բաքուն և Երևանը մոտ ապագայում պայմանավորվածություններ ձեռք կբերեն, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին էլ: Ադրբեջանի առաջնորդը նշեց, որ չի ընդունում երկու հանրապետությունների միջև սահմանազատումը 1970-ական թթ. քարտեզների հիման վրա, ինչը պնդում է հայկական կողմը, և որ Երևանը չպետք է հավակնի «զանգեզուրյան միջանցքով» մարդկանց ու բեռների ստուգմանը, այլապես Բաքուն ողջ սահմանը հարևան երկրի հետ փակ կթողնի:

 

Աշխարհում Հայաստան ԱՄՆ Ադրբեջան Stratfor զանգեզուրյան միջանցք

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին