Էստոնիան Ուկրաինային աջակցման հարցում կանգ չի առնելու, այդ պատճառով լայնածավալ պատերազմի սկզբից մինչև 2027 թվականը Տալլինի երկարաժամկետ ներդրումը կհասնի 1,2 մլրդ եվրոյի։ Այս մասին հունվարի 11-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեխենակու հետ Տալլինում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում, հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, հաղորդում է TSN-ը։
Կարիսն ընդգծել է, որ Ուկրաինան մեծածավալ և լավագույն զենքերի կարիք ունի։ Այնպես որ ԵՄ-ն պետք է ավելացնի զենքերի արտադրությունը, որպեսզի Ուկրաինան ամեն անհրաժեշտ բան ստանա։
«Մեր քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ ապագայում կանխենք Եվրոպայում ցանկացած ցանկացած ագրեսիվ պատերազմ»,- նշել է Էստոնիայի ղեկավարը։
Նա հավաստիացրել է, որ Էստոնիան կաջակցի Ուկրաինային այնքան, որքան կշարունակվի պատերազմը։ Կարիսի խոսքով՝ իր երկիրը 2024-2027 թվականների ընթացքում Ուկրաինային կտրամադրի իր պետական պաշտպանական բյուջեի 0.25 տոկոսը։