Վաշինգտոնը չի տեղեկացրել Մոսկվային Սպիտակ տան վարչակազմի կողմից ռուսական ակտիվների բռնագրավման որոշմանը սատարելու մասին, Միացյալ Նահանգների հետ շփման ուղիներ գրեթե չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե խոսքը մեր ունեցվածքի նկատմամբ անօրինական գործողությունների հնարավորության մասին շատ սադրիչ հայտարարության մասին է։ Սա չի կարող լուրջ հետևանքներ չունենալ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ուղղված նոտան, հայտնել էր, որ Սպիտակ տունն աջակցում է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավման օրինագծին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը ցանկանում է համակարգել գործողությունները G7-ի այլ երկրների հետ, որպեսզի նվազեցնի օտարերկրյա ներդրողների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ վստահության նվազեցման ռիսկը։