f

Անկախ

Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին, տեղյակ չենք․ Ստեփանավանի համայնքապետարանն ապատեղեկատվություն է որակել նախօրեին տարածված լուրերը


Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։

Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանավանի համայնքապետարանը՝ անդրադառնալով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ նախօրեին արված հայտարարությանն ու մանրամասներ ներկայացնելով քաղաքացու՝ համայնքապետարան այցից։

«Այն որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։

Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է , խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը,  որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։

Ավելի ուշ,  քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։

Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։

Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին, Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը:
 

Ստեփանավան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին