f

Անկախ

Ռուս փորձագետները Հայաստանի նկատմամբ ՌԴ ԱԳՆ-ի քաղաքականության մասին. «Хачмерук» (Перекрёсток)


2024 թ. հունվարի 7-ին РусАрмИнфо տեղեկատվական գործակալությունը տեսագրություն հրապարակեց «Հայաստանին ստիպեցին դաշնակիցներ փնտրել. հանել բազան կամ ՀԱՊԿ-ն ապաշխարում է» վերնագրով, որը բովանդակում է չորս ռուսաստանյան փորձագետների կարծիքները: Դրանք հատվածներ են ավելի վաղ կատարված տեսագրություններից, օրինակ՝ Անդրեյ Նիկուլինի կարծիքը եղել է նույն ալիքում 2023 թ. դեկտեմբերի 9-ին (13 հազ. դիտումhttps://www.youtube.com/watch?v=cp3K9f455_g):

«Խաչմերուկ» կայքը զետեղել է տեսագրությունը սղագրություններով ու ժամանակաչափով:

Տեսագրությունում (13 րոպե) հետևյալ անձանց կարծիքներն են.

  • Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքագետ
  • Վլադիմիր Լեպյոխին, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն
  • Սերգեյ Մարկելով, քաղաքական խորհրդական, քաղտեխնոլոգ
  • Անդրեյ Նիկուլին, քաղաքական վերլուծաբան

Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքագետ

0:00

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ ուզում եմ ասել, որ դա հիմնականում դեմագոգիա է, որը հիմնված է համատարած աղավաղումների վրա: Նրանում ասվում է, որ Ռուսաստանը երբեք չի խախտել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ: Ես պետք է ասեմ, որ Ռուսաստանն արդեն շատ վաղուց է խախտում դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ: Դա կապված չէ Փաշինյանի հետ, դա վաղուց է սկսվել: Իմ կարծիքով, սկսվել է 2011 թվականին, երբ Ռուսաստանը խոշոր պայմանագիր ստորագրեց Ադրբեջանին 5 մլրդ դոլարի զենք մատակարարելու մասին: Եվ երբ հայկական կողմը վախվորած ծպտուն հանեց, թե ախր նա մեր թշնամին է, ինչո՞ւ եք նրան զինում, Ռագոզինը, ըստ իս, բոլորից շատ ելույթ ունեցավ. ինչպե՞ս եք համաձակվում մեզ խրատել, դա առևտրային գործարք է, հասկանում ես: Ահա հենց այդ առևտրային գործարքներն էլ իրականում հավասար հեռավորություն պահելու քաղաքականություն էին, որը վարում էր Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Թեպետ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր, իսկ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն էր:  
1:00

Ես այն ժամանակ զրուցել եմ ԱԳՆ-ի հետ, և ահա նրանց ասում եմ. բայց ինչպե՞ս, չէ՞ որ մենք Հայաստանի հետ դաշնակից ենք, ինչո՞ւ եք ուրեմն այդպես աջակցում Ադրբեջանին: Նրանք ասում են՝ ո՛չ, Ադրբեջանը նույնպես մեր դաշնակիցն է: Հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ չնայած նրան, որ մենք Հայաստանի հետ դաշնակից ենք եղել, միաժամանակ համարվում էր, որ Ադրբեջանն էլ է մեր դաշնակիցը: Թեպետ նա Թուրքիայի դաշնակիցն է: Եվ ահա վերջին ժամանակներս դա լավ երևակվեց, երբ Ադրբեջանը չճանաչեց ընտրությունները ռուսական նոր տարածքներում: Այնպես որ ահա այդ հավասար հեռավորության քաղաքականությունը փաստացի դավաճանություն էր մեր դաշնակից Հայաստանի նկատմամբ, որովհետև մենք աջակցում էինք Հայաստանի թշնամի երկրին՝ Ադրբեջանին: Այսինքն՝ մենք փաստորեն չեզոք, ոչ թե դաշնակցային հարաբերությունների դիրք էինք գրավում: Իսկ եռակողմ հայտարարությունը պատերազմի դադարեցման մասին (2020 թվականի)… Հասկանալի է, որ ամենից առաջ Ադրբեջանը խախտեց համաձայնությունը, թեև Հայաստանը բոլոր կետերը կատարում էր. զորքերը հանեց, վերադարձրեց շրջանները Ադրբեջանին, թեպետ դեռ կարող էր շատ դաժան կռիվ լինել այդ շրջանների համար: Նա այդ բոլորն ազատեց, իսկ Ադրբեջանն առաջինը, որ արեց, այն էր, որ էկոլոգների օգնությամբ խախտեց հաղորդակցությունը Լաչինի միջանցքով:
2:10
Ես այն ժամանակ հանդես եկա, արդեն հասկացել էի Ադրբեջանի նախագիծը. պարզապես շրջափակում անել, այնուհետև՝ էթնիկ զտում: Ես այն ժամյանակ պահանջեցի ԱԳՆ-ից, որ նրանք դատապարտեն նման վարքագիծը, որ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը: Եվ ի՞նչ: Ինձ դրա համար աշխատանքից ազատեցին: Ադրբեջանի ոչ մի դատապարտում էլ չհետևեց: Տեսնելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչինչ չի անում, Ադրբեջանն այն ժամանակ պահակակետ տեղակայեց, այնուհետև փակեց Լաչինի միջանցքը: Իսկ հետո առհասարակ ռազմական գործողություն կատարեց: Եվ ոչ ոք նրան ոչինչ չասաց: Նույնիսկ չկա Ադրբեջանի այդ գործողությունների դատապարտում, կարծես դա ինքնըստինքյան էր տեղի ունենում, և հասկանալի չէ, թե ով  էր դա անում: Ընդ որումասում են, որ ամեն ինչի համար մեղավոր է Փաշինյանը, որ էթնիկ զտումը Արցախում իրականացրել է Փաշինյանը, ոչ թե Ալիևը: Դե դա զառանցանք է: Համանման կերպով կարելի էր ասել, որ Ստալինն էր իրականացնում ռուս բնակչության ցեղասպանությունը գերմանացիների օկուպացրած տարածքներում, ոչ թե Հիտլերը: Դե մոտավորպես նույնպիսի գոհարներ է այժմ շաղ տալիս Ռուսաստանի ԱԳՆ-ն: Այնինչ խաղաղապահների սպանությունը ռազմական հանցագործություն էր: Ինչո՞ւ մեր քրեական գործերի քննչական կոմիտեն գործեր չհարուցեց և ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը լռում: Գոնե պարգևատրեին այդ տղաներին, չէ՞ որ նրանք զոհվեցին՝ կատարելով իրենց պարտքը: Ոչ, լռում են, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

3:27
Ես կարծում եմ՝ Հայաստանն այժմ կփորձի իր անվտանգության ուրիշ հովանավորներ գտնել: Կարծում եմ, որ նրանք առաջին հերթին կդիմեն Արևմուտքին, ԱՄՆ-ին: Ի դեպ, ավելի լավ է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ձայն չհանեն, թե պաշտպանում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նրա պետականությունը: Իսկ ինչո՞ւ չօգնեցին Լեռնային Ղարաբաղի հարցում: Կարող էին, չէ՞, իրապես օգնել, կարող էին պատժամիջոցներ մտցնել Ալիևի դեմ: Բայց ոչ ոք մատը մատին չխփեց, իսկ հիմա շատ լավիկն են: Բայց բնական է, ամերիկացիներն այժմ իրավիճակը կօգտագործեն իրենց նպատակներով, նրանք գուցե կառաջարկեն Հայաստանին ինչ-որ երաշխիքներ: Հայաստանն էլ, եթե ամերիկացիները երաշխիքներ չառաջարկեն, կասի՝ ուրեմն կգնամ Իրան, ուրեմն Իրանից անվտանգության երաշխիքներ կխնդրեմ: Իսկ Ռուսաստանին հավանաբար դուրս կմղեն Հայաստանից, կճղեն համաձայնությունը և մեր բազան կքշեն Հայաստանից: Կարծում եմ՝ Փաշինյանը կմնա, իսկ ահա «Փաշինյանին գցելու» բոլոր պլանները, ամենայն հավանականւթյամբ, դատապարտված են ձախողման: Եթե Փաշինյանը մնա, նա այսուհետև էլ գործը կտանի նրան, որ կխզի մեր դաշնակցային հարաբերությունները: Եվ դրա տակ օբյեկտիվ հիմք կա: Գիտե՞ք ինչ, եթե դրա տակ օբյեկտիվ հիմք չլիներ, եթե Ռուսաստանը հստակ կատարեր իր դաշնակցային պարտավորությունները, ապա հավանաբար Փաշինյանն էլ ոչինչ չէր կարողանա անել, եթե անգամ ցանկանար:

4:50

Վլադիմիր Լեպյոխին, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն

Հավանաբար դեմքը պահպանելու համար Ադրբեջանի հետ Պուտինի այդ հանդիպման շրջանակներում (կամ նրա ներկայացուցչի հետ՝ գումարած Ստեփանակերտը), հեղինակությունը պահելու համար գուցե պետք է որոշ պայմանավորվածություն ձեռք բերվի, որ ռուսական խաղաղապահները դեռևս որոշ ժամանակ կլինեն այնտեղ: Այդքանը, դա առավելագույնն է, ինչը կհաջողվի Պուտինին պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ: Վերջին շրջանում իրադարձություններն այնպես ծավալվեցին, որ Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ Ղարաբաղից: Բացի այդ, Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է նրան, որ 102-րդ բազան հեռանա: Ուստի գիծը ընդհանուր առմամբ հասկանալի է: Ռուսաստանը ստիպված կլինի առհասարակ դուրս գալ Հարավային Կովկասից: Իսկ թե հետագայում ինչպես կծավալվեն իրադարձությունները, արդեն նրանից չի կախված: 2020 թ. արդեն բոլոր հարցազրույցներում այդ մասին ասել եմ, թե ինչ տեղի կունենա, ինչ մեղք կամ պատասխանատվություն կկրի Ռուսաստանն այն պատճառով, որ ժամանակին չմիջամտեց ՀԱՊԿ-ով իր դաշնակցի՝ Հայաստանի  պաշտպանության գործին: Այո, անկախ Փաշինյանի դիրքորոշումից, Ռուսաստանը պետք է ակտիվ գործեր: Մեծ սխալ է թույլ տրվել, այսինքն՝ Ռուսաստանը երկար ու դանդաղ մտածեց, փորձում էր հաշտեցնել Ադրբեջանին ու Հայաստանին: Իսկ բոլոր հետևանքները թերևս կանխատեսելի էին:

5:55
Հետևաբար Փաշինյանը կհանի 102-րդ բազան, կփորձի ինչ-որ կարծեցյալ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ բերել Եվրոպայից, ըստ էության՝ ՆԱՏՕ-ի տեսուչներ: Եվ ինչ-որ կերպ կփորձի հենվել նրանց վրա Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածություններում, որպեսզի Ադրբեջանը այսքան ակտիվ չգործի Հայաստանի կառավարության դեմ: Այսինքն՝ Փաշինյանը ուժեղ դիրքեր, հաղթաթղթեր չունի: Ես կարծում եմ, որ կես տարվա ընթացքում առաջ կգա 102-րդ բազայի դուրս գալու հարցը և ըստ այդմ՝ կքննարկվի, թե ինչպես այն դուրս բերվի այնտեղից: Կլինի այն նույն ուղղությունը, ինչ որ սկսվել էր Վրաստանում, այսինքն՝ Հայաստանի ձուլումը Արևմուտքին, ՆԱՏՕ-ին փաստացի: Սկզբում կսկսեն ՆԱՏՕ-ում ներգրավել Հայաստանը, այնուհետև կձգտեն կամ միաժամանակ կձգտեն հեղաշրջում անել Վրաստանում, որպեսզի իշխանության գան Սաակաշվիլու կողմնակիցները, այսինքն՝ արևմտամետ ուժերը: Դրանից հետո Վրաստանը ՆԱՏՕ-ի տակ կդնեն, այսինքն՝ պարտադիր չէ, որ պաշտոնապես ՆԱՏՕ ընդունեն, Հայաստանում ՆԱՏՕ-ի բազա կդնեն այս կամ այն տեսքով, Վրաստանում ՆԱՏՕ-ի բազա կդնեն: Այնուհետև գուցեև Ադրբեջանին էլ ներգրավեն, դա արդեն թուրքերը կորոշեն: Այնուհետև կսկսվի Թուրքիայի առաջացումը դեպի Հյուսիսային Կովկաս, այսինքն՝ Ադրբեջանի կողմից տարածքային պահանջներ կառաջադրվեն Լեզգիստանին՝ Դաղստանի հատվածին: Թուրքիան կսկսի իր պահանջները դնել Ղրիմի առնչությամբ: Կպաշտպանեն ադիգեյների, չերքեզների ինքնորոշումը և այդպես շարունակ: Չեչենական Հանրապետությունում էլ այսօր բավական բարդ իրավիճակ է ստեղծվումԴե այս ամենը վաղուց ի վեր հայտնի է, որևէ բացահայտում չկա: Միայն մեր ԱԳՆ-ի համար են անընդհատ բացահայտումներ ծագում: Եվ Պուտինը արդեն ստիպված կլինի տաք հետքերով ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ: Ի՞նչ կպայմանավորվի: Հարկ կլինի դուրս բերել այնտեղից խաղաղապահներին: Այսքան բան:

7:57

Սերգեյ Մարկելով, քաղաքական խորհրդական, քաղտեխնոլոգ

Ինչո՞վ է, ինչպես ինձ թվում է, իրավացի հայկական կողմը: Նա իրավացի է, բնականաբար, ի դեմս իր առաջնորդ Փաշինյանի, այն առումով, որ հստակություն է ուզում: Դա այն է, ինչ ես միշտ եմ ասում. ի՞նչ է ուզում կինը տղամարդուց: Նա միշտ հստակություն է ուզում, թե ինչ է հասկանում, ինչ է անում: Ահա Հայաստանն էլ, կարծես դեմ չէ ՀԱՊԿ-ին: Այդ բոլոր հատուկ գցած լուրերը, թե իբր Փաշինյանն այնտեղ ինչ-որ ինտրիգներ է անում… Իսկ ոչ մի ինտրիգ էլ չկա: Այսինքն՝ Փաշինյանն ընդամենը մի հարց ունի. տղերք, դուք մեզ ասեք, մենք  գլուխկոտրուկ ունենք «փոխհարաբերություններ Ադրբեջանի հետ» անվամբ: Այ մենք հիմա դա այսպես ենք լուծում: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք: Իսկ դուք, որպես ՀԱՊԿ-ի հավաքական միտք, որպես մեր քաղաքական, ֆինանսական, տնտեսական, գաղափարական, պատմական գործընկեր, դուք իրո՞ք մեր կողմից եք:

8:55
Իսկ եթե այո, ուրեմն ասացեք մեզ. եթե մենք այնտեղ ինչ-որ բան ճիշտ չենք անում, ապա ուղղեք մեզ: Բայց դուք իսկապե՞ս մեզ հետ եք: Ձեզ գոհացնո՞ւմ է մեր դիրքորոշումը, ուրեմն Հայաստանի դիրքորոշումը հավասար է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ՀԱՊԿ-ի դիրքորոշումն էլ հավասար է Հայաստանի դիրքորոշմանը: Բայց երբ սկսվում է վիբրացիան, երբ սկսվում է պոչ խաղացնելը, որովհետև Փաշինյանը մտածելու իրավունք ունի… Ասվում է, իհարկե, ՀԱՊԿ-ն կրծքով կպաշտպանի և ՀԱՊԿ-ի հավաքական միտքը Հայաստանի կողմից է: Այդ դեպքում ծագում է համապատասխան հարցը. դե, տղերք, դե արեք: Թե չէ  խոսակցություններ են լինում Ադրբեջանի հետ, որոնք այնքան էլ երկիմաստ չեն: Մոդայիկ արտահայտություն է դարձել՝ «ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ»… Տղերք, դե ցույց տվեք միանշանակն այդ հակամարտությունում: Ըստ այդմ՝ Փաշինյանն էլ, որպես մարդ, որ ինքն իրեն քաղաքական գործիչ է դարձրել, իր շրջանակը դնելու իրավունք ունի: Ճիշտ
է, թե սխալ, երկրորդ հարցն է։ Բայց այն, որ նա կարծես թե պաշտպանում է այդ շրջանակը, շատ կարևոր հանգամանք է, և հենց դրանից են ծագում այս ամենի բոլոր նրբությունները:

10:10

Դուք մեզ հայտնեք՝ եթե դուք Հայաստանի կողմից եք, օքեյ, ուրեմն 1-2-3-4-5, մենք պատրաստ ենք հավաքական քայլերին: Բայց տվեք մեզ այդ հսկայական ՀԱՊԿ-ի «հզորությունը»՝ Մեծ և հզոր Ռուսաստանի գլխավորությամբ: Բայց այդ ամենը կարծես «զգուշությամբ», «կամացուկ»: Այսինքն՝ խնդիրն ի՞նչ է. չհասցնել գագաթնակետին, վերացնել զգայական բաղադրիչը հակամարտությունում, «եկեք այս ամենը փոխարինենք բանականով»: Բնականաբար, ինչպես ժամանակակից յուրաքանչուր քաղաքական գործչի ու թիմի դեպքում, այսօր Հայաստանի ղեկին կանգնածի մտքում էլ հարց է ծագում. սպասեք, տղերք, եկեք նախ որոշենք՝ «էսպե՞ս, թե՞ էնպես»: Որովհետև «մեկ այսպես, մեկ այնպես» ենք անում, մեկ նրանց հետ ենք խոսում, մեկ էստեղ բախումն ենք մարում և այնտեղ ադրբեջանցիներին ասում ենք՝ «դե դուք այդտեղ ձեր հրացանները վայր դրեք»… Եվ միաժամանակ Հայաստանին ասում ենք՝ դե դուք էլ հասկացեք Ադրբեջանին… Այդ պատճառով էլ, բնականաբար, սկսվում են հարցերը
11:13

Անդրեյ Նիկուլին, քաղաքական վերլուծաբան

 (08.10.2023 թ. համատեղ հայտարարությունից հետո https://ria.ru/20231208/zayavlenie-1914620191.html)

Ահա միակ հնարավոր պատշաճ ձևակերպումը, որ մնում է Մոսկվային: Որովհետև, անշուշտ, Մոսկվայի հիմնական դիրքորոշումը միշտ եղել է պահպանել երկու երկրների կախվածությունը Ռուսաստանից և ըստ այդ տրամաբանության էլ պահպանել համակամարտության շարունակությունը, թեկուզ փակ ձևով: Դա մասամբ ձեռնտու էր նախկինում: Բայց հիմա այդպես չէ, եթե իսկապես միտում ու դինամիկա է ի հայտ եկել, որ երկու երկրները որոշել են այնուամենայնիվ հարաբերություններ հաստատել, ինչը իսկական հրաշք է: Հրաշք, որովհետև ինչքա՜ն մարդ զոհվեց և ինչքան մարդ կարող է զոհվել, եթե այդ գործընթացը չշարունակվի: Մոսկվան ներկայիս իրավիճակում ոչինչ չի կարող անել Հայաստանի և Ադրբեջանի միացյալ դիրքորոշման դեմ, եթե այդպիսի դիրքորոշում իսկապես կա: Եթե դա ինչ-որ խաղ չէ: Եվ Մոսկվան պատասխանում է այն, ինչ կարող է. դե հա, օքեյ, շատ լավ, շնորհակալություն, որ ասացիք, նախազգուշացրիք: Բայց դա չի նշանակում, որ զուգահեռաբար կուլիսների ետևում ինչ-որ շարժումներ չեն լինի, որպեսզի այդ առանց Մոսկվայի մասնակցության գործընթացի առաջխաղացումն արգելակվի, առնվազն:

Բայց սկզբունքորեն Մոսկվայում, իհարկե, կա այն նկատառումը, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը հաշտություն կնքեն, Հայաստանն ու Թուրքիան էլ անխուսափելիորեն ինչ-որ կերպ կվերականգնեն հարաբերությունները, հետևաբար Հայաստանում ռուսական բազաներ ունենալն իմաստ չի ունենա։ Այսինքն՝ նա կհանի նրանց այնպես, ինչպես խաղաղապահները հեռացան Ադրբեջանից, և նրանց հեռանալու փաստարկներ չեն լինի։ Այսինքն՝ մի կողմից ասում են՝ լավ, լավ։ Մյուս կողմից, երևի թե ինչ-որ շարժումներ կան այս «լավ իրադարձությունները» ինչ-որ կերպ արգելակելու համար։

Աղբյուրը

Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան Ադրբեջան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին