f

Անկախ

Կանչել են ստորագրելու, որ համաձայն են «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը, մեր տունը մի քանդեք. Ակցիա


«Գոյ» թատրոնի աշխատակիցներն այսօր՝ հունվարի 15-ին բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր պահանջը մեկն է, մեր տունը չքանդել, մեր աշխատելու իրավունքը, մեր ազատությունը մեր ձեռքից չխլել, մեզ իրենց ասած, լ«լավությունը» չանել: Իրենք առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով: «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է արվեստի։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում: Մեզնից հայրենասիրության զգացմունքը չխլել, մեզ խելք չսովորեցնել»:

Արթուր Սահակյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված նոր տնօրենի պաշտոնակատարին, հաշվապահին, և կադրերի պատասխանատուին կանչել են նախարարություն, որպեսզի ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի, համաձայն են միավորվելուն։

«Մենք մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ: Եթե այդքան բանը անհասկանալի է, եր փաստաբանը կբարձրանա վերեւ, նորից կշարադրի մեր դիրքորոշումը: Գնում է դատական գործ, այն գտնվում է վերաքննիչ դատարանում: Վարչական դատարանը կասեցնում է կառավարության որոշման իրագործումը մինչեւ դատարանի որոշում կայացնելը: Իրենք հատուկ տեղափոխեցին քաղաքացիական, որպեսզի կարողանան վաղը այնտեղ մտնեն ռեմոնտ անեն: Թատրոնը մեր տունն է եւ մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել, մենք տեղ չունենք նահանջելու: Արդեն դեսպանատներ ուղերձ է գնացել աջակցության եւ օգնության խնդրանքով: Մեր համոզմամբ, այս իշխանությունը առանց նրանց հետ խորհրդակցության ոչ մի քայլ չի անում»,-ասաց նա և հավելեց, որ այսօր նաև երթով կգնան Վերաքննիչ դատարան, որ պահանջեն անօրինական գործը կասեցվի։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ ործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Բողոքի ակցիա

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին