f

Անկախ

Ինչ որ Արտաշ Ասատրյանի ճանաչել է երիտասարդների 89 %-ը, Առնո Բաբաջանյանին՝ 14 %-ը․ Գեղամ Նազարյան


Ի՞նչ խնդիր է լուծում պետությունը ժողովրդական ու պատվավոր կոչումները վերացնելու այս փոփոխությունով. ուզում են այդ 40,000-ները խնայեն և տան այլ ոլորտի ներկայացուցիչների՞ն։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին:

«Եթե սա է խնդիրը, ընդամենը կարելի էր ասել, որ էլ փող չենք տալու ժողովրդական արտիստներին։ Այն մարդիկ, ովքեր ունեն այդ կոչումը, զրկվելո՞ւ են այդ կոչումներից, թե չէ»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Արձագանքելով՝ փոխնախարարը նշեց, որ պետությունը խնայելու որևէ գործառույթ չի իրականացնում, իսկ այն անձիք, ում տրամադրվել են այս կոչումները, չեն զրկվելու արդեն իսկ ստացած բոլոր կոչումներից։

«Եթե խնդիրը խորհրդային ժառանգությունից հրաժարվելն է, դա այլ հարց է, բայց այստեղ մի կարևոր բան կա։ Նույն «Օսկարը», որի մասին խոսեցինք, այնպես չէ, որ ամերիկյան պետությունը դրան չի միջամտում, միջամտում են ու շատ լավ են միջամոտում։

Որ ասում եք ժողովրդական արտիստներին չեն ճանաչում, ուրիշներին են ճանաչում, դա լավ չէ։ Օրինակ այս վերջերս հարցում էին արել՝ Առնո Բաբաջանյանին երիտասարդներից ճանաչեց 14 %-ը, իսկ ինչ-որ երգիչ կար՝ Արտաշ Աստարյան անունով, ճանաչեց 89 %-ը, հիմա դա չափանիշ է, որ Արտաշ Ասատրյանը ավելի մեծ ավանդ ունի, քան Առնո Բաբաջանյա՞նը, իհարկե ոչ։ Պետության դերը կայանում է նրանում, որ խրախուսի  արվեստ ստեղծող մարդկանց»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Նշենք, որ Հայաստանում այսօր 17 պատվավոր կոչում կա, այս օրինագծով չեղարկվում է անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումներ շնորհելու համակարգը։ Արդարադատության փոխնախարարը տեղեկացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում շնորհվել է1181 պատվավոր կոչում և օրենքի փոփոխությունից հետո նրանք  պահպանելու են իրեն իրենց իրավունքները և արտոնությունները. «Շատ դեպքերում ժողովրադականը, կամ վաստակավոր լիները, ցավոք սրտի, կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել»,- պատասխանեց փոխնախարարը և հավաստիացրեց, որ պետությունը չի բացառելու իր միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին, այլ հակառակը՝ խրախուսելու է և աջակցելու է դրանց գոյությանը, բայց չի միջամտելու որոշումների կայացմանը և մրցանակների շնորհմանը»:

Հայաստան Գեղամ Նազարյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին