f

Անկախ

Ադրբեջանի իշխանությունները կարող են նոր ռազմական արկածախնդրություն ձեռնարկել. պատգամավոր


Պետք է փաստել, որ Ադրբեջանի իշխանությունները միշտ նախապես ազդարարում են իրենց գործողությունների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները տարածքային հավակնությունների մասին։

«Այլ հարց է, որ Ադրբեջանի իշխանությունները, ելնելով իրենց շահերից, ըստ իրենց հարմարության են մեկնաբանում իրենց ղեկավարի խոսքերը։ Կա Բաքվի հստակ պահանջը, որը մտցվել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների օրակարգում, եւ դա հետեւյալ մոտեցումն է. ինչի կարող ենք հասնել խաղաղ ճանապարհով՝ կհասնենք խաղաղ ճանապարհով, ինչի չենք կարող հասնել խաղաղ ճանապարհով՝ կստանանք ռազմական ճանապարհով։ Սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցությունների հիմքում, նոր չէ, ամեն ինչ ընթանում է այդ տրամաբանությունից ելնելով։ Այնպես որ, Ալիեւի հայտարարությունը ոչ մի նոր բան չի բերել։ Այսպիսով, գործընթացը ենթադրում է կամ նոր տարածքային զիջումներ Հայաստանի կողմից, կամ Բաքվի նոր ռազմական արկածախնդրություն»,- նշել է պատգամավորը։

Պատասխանելով  Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականության մասին հարցին՝ Աբրահամյանը նշել է, որ վերջին 10 օրերի իրադարձությունները, Բաքվի եւ Երեւանի հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել եւ սրվել։ Դա է վկայում հայտարարությունների տրամաբանությունը, եւ պարզ է, որ բանակցություններն այնպես չեն ընթանում, ինչպես կցանկանային կողմերը, ավելացրել է խորհրդարանականը։

«Անցած ամսում պարզ է դարձել, որ փորձ է արվում փաստաթղթից հանել այն կետերը, որոնք վերաբերում են սահմանազատմանը եւ սահմանագծմանը եւ շրջափակման դադարեցմանը։ Սրանք երկու սկզբունքային կետերն են, երրորդը Արցախն էր։ Այս իրավիճակում մի ինչ-որ փուլում կարող է ընդունվել փաստաթուղթ, որը տպավորություն կստեղծի, որ վերջապես տարածաշրջանում խաղաղություն է տիրելու։ Բայց եթե այդ կետերը չմտցվեն փաստաթղթի մեջ, մարտահրավերները չչեզոքացվեն, ցանկացած պահի կարող են հանգեցնել իրավիճակի սրման, այդ թվում նոր պատերազմի»,- ասել է Աբրահամյանը։

Հայաստան Տիգրան Աբրահամյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին