f

Անկախ

ՀՀ–ում սպանությունների թիվը նվազել է, մյուս հանցագործությունների դեպքերն աճել են. ՆԳՆ


2023 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արձանագրվել է հանցագործության 35 052 դեպք, ինչը 1771 դեպքով ավելի է, քան նախորդ տարի։

Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի 11 ամիսների ընթացքում մի շարք ուղղություններով հանցագործությունների աճ է նկատվում, միայն սպանությունների դեպքերն են նվազել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։

2023 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արձանագրվել է հանցագործության 35 052 դեպք, աճել է 1771 դեպքով (5,3 %-ով)։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 33 281 դեպք։

 

«Սպանությունների թիվը նվազել է 7-ով (2022 թվականին արձանագրվել է 52 դեպք, իսկ 2023-ին` 45)։ Խարդախությունների դեպքերը 342–ով աճել են, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերն աճել են 226-ով։ Առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության թիվն ավելացել է 2354–ով, իսկ զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության թիվը` 300–ով, իսկ կաշառքի դեպքերն աճել են 340-ով»,– նշեց Հովհաննիսյանը։

Ի դեպ, ՀՀ նոր քրեական և քրեադատավարական օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ հանկարծամահության դեպքերով ևս նախաձեռնվում են քրեական վարույթներ սպանության հատկանիշներով, որն ազդում է սպանությունների վիճակագրության վրա։

ՆԳՆ հանցագործություններ սպանություններ Հայաստան Արամ Հովհաննիսյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին