f

Անկախ

‹‹Մեր կյանքը, մեր աշխատանքը թողել ենք Արցախում››․ Աննա Ստեփանյան


Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից Աննա Ստեփանյանը մասնագիտությամբ մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Քառասունվեց տարի իրեն նվիրել է երեխաների կրթությանն ու դաստիարակությանը։ Վաստակած հանգստի անցնելուց հետո տանը հագուստ էր կարում դուստրերի համար։ Հետո հագուստ կարելու հոբբին վերածվեց սիրելի աշխատանքի։ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելուց հետո շարունակեց սիրելի աշխատանքով զբաղվել նաև Երևանում։ Տիկին Աննան ասում է՝ Արցախը լքելու մասին երբեք չի մտածել, մինչև վերջին րոպեն հավատով էր լցված, որ մի օր իրենց տառապանքները կավարտվեն, և սիրելի ու հարազատ Արցախում կշարունակեն ապրել ու արարել։ Արցախում մնացել են ոչ միայն իրենց անհոգ ու երջանիկ օրերը, այլև՝ որդու և ամուսնու գերեզմանոցները։

‹‹Անկախի›› հետ զրույցում Աննա Ստեփանյանը պատմում է, որ փոքր տարիքից գծագրեր անելու մեծ սեր ուներ, իսկ հագուստ կարելն ու ձևավորելը սովորել է մորից։  Մի օր մորից թաքուն որոշել է ինքն էլ հագուստ կարել։ Կարում էր շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, շապիկներ դուստրերի և նրանց ընկերուհիների համար։

Կարի մասին գրականություն էր կարդում հաճախ։ Ինքնակրթվում ու զարգանում էր այդ բնագավառում։ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով դրամաշնորհային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել։

‹‹Մտածել եմ՝ վաստակած հանգստի եմ անցնելու, մի բանով զբաղվեմ։ Որոշեցի մասնակցել դրամաշնորհային ծրագրին։ Իմ գաղափարը հավանել են, փոքր աջակցություն են ցուցաբերել։ Այդպես էլ սկսել եմ զբաղվել այդ գործով››,- ‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է տիկին Աննան։

Տիկին Աննան ամուսնու առողջական խնդիրների պատճառով որոշ ժամանակ դադարել է զբաղվել սիրելի գործով։ Հիմա անկողնային պարագաներ է կարում։ ‹‹Artsakh textile›› անվամբ ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ ներկայացված են նրա աշխատանքները։ Հայաստան տեղափոխվելուց հետո երկար է աշխատանք փնտրել։ Համացանցով տեղեկացել է ‹‹Big Christas  Market with Coca-Cola 2023-2024›› ցուցահանդես-տոնավաճառի մասին և որոշել ինքն էլ մասնակցել։ Այս տարվա ցուցահանդեսին ներկայացվել է ‹‹Արցախ աշխարհ›› անկյունը, որտեղ ցուցադրված Արցախից Հայաստան տեղափոխված երեսուն բիզնեսից մեկը տիկին Աննայի բիզնեսն էր։

‹‹Սկզբում լոգոյի ստեղծման համար ենք դիմել։ Մեզ ասել են, որ կաջակցեն այդ հարցում։ Այդպես էլ իմացել ենք տոնավաճառի մասին և որոշել մասնակցել։ Իմ աշխատանքների լուսանկարներն եմ ուղարկել կազմակերպիչներին, վերջիններս հավանել են դրանք և ընդունել իմ մասնակցության հայտը››,- ասում է տիկին Աննան։

Տիկին Աննայի խոսքով՝ տոնավաճառին մարդկանց հոսքն աշխատանքային օրերին քիչ էր։ Հիմնականում հանգստյան օրերին էին գալիս։ Ասում է, որ վաճառքի հարցում գոհ է, բայց մասնակցության կարևոր նպատակը վաճառքը չէր։ Տիկին Աննան ցանկացել է, որ իրեն ճանաչեն, իր աշխատանքներին ծանոթանան։

‹‹Այստեղ ենք եկել, պետք է մի բանով զբաղվենք։ Տուն չունենք, ծանր ապրումների մեջ ենք, աշխատում ենք, որ կարողանանք դժվարությունները հաղթահարել››,-հուզված ասում է նա։

Տիկին Աննան հիմա ժամանակավոր կացարանում է բնակվում, երկու ամսից վարձով բնակարան պետք է տեղափոխվի։ Պատմում է, թե ինչպես են հաղթահարել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները։ Նրա խոսքով՝ տանն ալյուր ունեին, երբ խանութներում հաց չէր լինում, տանը հաց էին թխում։ Մայրաքաղաքի բնակիչների պես բանջարեղենի կարիք այդքան շատ չեն զգացել։ Իրենց այգին են մշակել, միրգ ու բանջարեղենի կարիք չեն ունեցել, անգամ Ստեփանակերտում բնակվող դուստրերի համար էր ուղարկում այգու բարիքները։

Տիկին Աննան 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին արտասվելով է պատմում։ Բերդաշենը պատերազմի առաջին օրն էլ հրետակոծվել է։ Տիկին Աննան ասում է, որ հավատով էին լցված մինչև սեպտեմբերի 19-ը, հույս ունեին, որ ամեն ինչ լավ ավարտ  կունենար։

‹‹Գյուղի վերևում հրետանին էր։ Փեսաս այնտեղ էր, հրետանավոր էր։ Մինչև վերջ իրենց դիրքը պահել են։ Երբ մի փոքր հանդարտվում էր ռմբակոծությունը, անհանգստանում էի, մտածում էի՝ վատ բան է եղել››,-ասում է նա։

Պատերազմի առաջին րոպեներին հեռախոսային կապը խափանվել է։ Տիկին Աննան դուստրերի հետ կապ հաստատել չի կարողացել։ Պատերազմից հետո է իմացել, որ զինծառայող դստեր աշխատասենյակն էլ է ռմբակոծել, և դուստրը ապաստարան է իջել։ Համագյուղացիները գյուղի դպրոցում են պատսպարվել, իրենք տանն են մնացել, ոչ մի տեղ չեն գնացել։ Տիկին Աննայի խոսքով՝ բերդաշենցիներին ասել են, որ երկու օրից պետք է լքեն գյուղը։

‹‹Մեզ ասել են, որ երկու օրից պետք է գնանք։ Հետո փեսաս եկավ և ասաց՝ պետք է արագ դուրս գալ, լուրեր են պտտվում, որ հետո չեն թողնելու դուրս գալ գյուղից։ Թե ով է այդ խուճապը տարածել, այդպես էլ չենք իմացել։ Ամեն ինչ թողել ենք, և միայն կարի մեքենան եմ ինձ հետ վերցրել, որ գոնե կարողանամ այստեղ աշխատել››,- հուզված ասում է նա։

Բերդաշենից Ստեփանակերտ մեկ օր ճանապարհ են անցել։ Սեպտեմբերի 27-ին ուղևորվել են Երևան։ Տիկին Աննան ասում է՝ գաղթի ճանապարհն ահավոր էր, անհնար է  բառերով նկարագրել։

‹‹Չեմ հարմարվում Արցախի կորստին, անգամ փոշմանել եմ, որ եկել եմ այստեղ։ Մեր կյանքը, մեր աշխատանքը թողել ենք Արցախում։ Ամուսնուս  ու երեխայիս գերեզմանոցները թողել եմ այնտեղ։ Դուստրերիս մոտ աշխատում եմ չլացել, որ չնեղվեն, բայց ոչ մի կերպ չի ստացվում››,-ասում է նա։

Հասմիկ Հակոբյան

Աննա Ստեփանյան արցախցի բռնի տեղահանվածներ խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին