f

Անկախ

«Սուրբ Աստվածամայրը» պարզաբանում է՝ ինչ վիճակում է եղել 1,5-ամյա աղջնակը, ում կյանքը փրկել չի հաջողվել


«Սուրբ Աստվածամայրը» պարզաբանում է՝ ինչ վիճակում է եղել 1,5-ամյա աղջնակը, ում կյանքը փրկել չի հաջողվել։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է․

«Պարզաբանում՝ ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնակ է մահացել» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ։

Սույն թվականի հունվարի 14-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուկ են քսել այրվածքների վրա և չեն դիմել բժշկի։

Հունվարի 10-ին երեխայի մոտ դիտվել է բարձր ջերմություն՝ տենդ, բազմակի փսխումներ, որի պատճառով դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Երեխայի վիճակը բուժման օրերի ընթացքում Այրվածքաբանության ազգային կենտրոնում գնալով ծանրացել է։ Դիտվել են միզարտադրության հետ կապված խնդիրներ, ունեցել է դժվարաշնչություն, որովայնի փքվածություն, ցավոտություն, ազատ հեղուկ որովայնում և կրծքավանդակում։

Հունվարի 13-ին՝ գիշերը 1:30, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, նախապես վիրաբուժության և վերակենդանացման բաժանմունքների վարիչների կողմից զննվելուց ու փոխհամաձայնեցնելուց հետո։

Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, դիտվել է թուլություն, գունատություն, շնչառությունը՝ դժվարացած, հաճախացած, առկա է եղել հևոց, անհանգստություն: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 500 մլ հեղուկ, իսկ պլևրալ խոռոչներում՝ 150 և 50 մլ հեղուկ։

Կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, հայտնաբերվել է սրտի կծկողական ֆունկցիայի խիստ անկում, 3-4-րդ աստիճանի սրտային անբավարարություն, սեպտիկ միոկարդիտ, կարդիոգեն շոկ։

Ախտորոշված է եղել նաև մոտ 7% ջերմային այրվածք՝ պարանոցի, ձախ վերին վերջույթի շրջանում, այրվածքային հիվանդություն, հիպոալբունիեմիա, ասցիտ, երկկողմանի հիդրոթորաքս, 2-3րդ աստիճանի շնչական անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն, սեպսիս:

Հաջորդ օրը՝ հունվարի 15-ի առավոտյան պացիենտի մոտ դիտվել է վիճակի վատացում՝ սրտի կանգ, կատարված վերակենդանացման միջոցառումների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Վերջնական կլինիկական ախտորոշում կտրվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն՝ ցավալի բարդություններից խուսափելու համար»,- նշվում է պարզաբանման մեջ։

մահվան դեպք Սուրբ Աստվածամայր ԲԿ պարզաբանում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին