f

Անկախ

Ասում եք՝ ախպեր, ջեբիդ փողը շատ ա, արի, ազատվի բանակից. Բայց մարդիկ միլիոնատեր չեն. Մանուկյան


Ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած, քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման, այլ պրոցեդուրաներով ազատել քրեական պատասխանատվությունից: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Խնդիրը նորից կրկնում եմ, առաջինից երկրորդ ընթերցմամբ այդ փիլիսոփայությունը փոխվել է: Հայաստանում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի՝ մեկը 2,5 մլն-ով քաղաքացիություն ստանալով բանակից ազատվում է, մեկը պարտավոր է գնալ ծառայության:

Այստեղ հիշում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարիները. Տվյալ դեպքում կար փիլիսոփայություն՝ խնդիրը հարցը լուծելն է; Քրեական հետապնդումից ՀՀ քաղաքացիներին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել էին արտասահմանում, սեփական հայրենակիցների հարցը լուծելն էր, ոչ թե ասելը՝ ախպեր, ջեբիդ փողը շատ ա, 15 միլիոն է՝ ուրեմն կազատվես, 15 մլն չի՝ չես ազատվի:

Տարբեր երկրներից մեր հայրենակիցները նամանկներ են գրում, ասում են՝ ախպեր, մենք, որ արտասահմանում ենք, հո միլիարդատեր չենք: 15 մլն ի վիճակի չենք վճարելու, էլի շարունակելու է հարցը մնալ օդում կախված: Կարեւորը խնդիրը լուծելն է, ոչ թե ինչպես կարմիր գծերի վճարն են բարձրացնում, տուգանքն են բարձրացնում: Քաղաքացին տուգանքից մատերիալ չէ՞, թե՞ 15 մլն-ի մատերիալ է»,-ասաց նա:

ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Չի կարում մուծի, թող գա հայրենիքին իր պարտքը տա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ընտրել այս տարբերակներից մեկը.

զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,

զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,

զինվորական ծառայություն չանցնել և վճարել 15 մլն դրամ։

Հայաստան Գեղամ Մանուկյան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին