f

Անկախ

Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի քարտեզների հիման վրա. առանց քարտեզների ցանկացած լուծում խնդրահարույց է. Պապոյան


Հայաստանի վարչապետը նշեց, որ Ալիեւի վերջին կոնկրետ հայտարարությունները մեզ համար անընդունելի են, իսկ արդյոք պետք է բանակցել այն պարագայում, երբ Ալիեւը ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք չեն նպաստում խաղաղությանը, ընդհակառակը, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Իհարկե, այո, որովհետեւ միշտ բանակցությաունից դուրս գալը նշանակում է ասել, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով: Այդպես ճիշտ չէ, եւ մենք այդպես չենք շարժվում առաջ: Մյուս կողմից, պատրաստվել խաղաղության, չի նշանակում զենքերը հանձնել ու հանձնվել: Խաղաղության պատրաստվելը կարող է ենթադրել նաեւ գործողություն, երբ դու քո մարտունակությունը բարձրացնում ես, դրանով պատրաստվելով խաղաղության, որովհետեւ մեր բանակը նպատակ չունի այլ երկրներից տարածքներ գրավելու: Մեր բանակն ունի մեկ նպատակ՝ ՀՀ տարածքները պահել անձեռնմխելի, ինչը իր սահմանադրական պարտականությունն է:

Տեսեք, իրենք խոսում են 8 գյուղերի մասին, մենք՝ 32 գյուղերի մասին: Բայց մենք չենք ուզում, որ լինի 8 գյուղ եւ 32 գյուղ: Մենք ուզում ենք, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը չունենան տրածքներ, որոնք Ալմաթիի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քարտեզով անկախացել են ԽՍՀՄ-ից եւ մենք ուզում ենք, որ դրվեն այդ քարտեզները, այնուհետեւ դրանց կոնկրետ կոորդինատները եւ տեղում գնա հանձնաժողով եւ ասի, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանը այսինչ գյուղի մոտ անցնցում է այստեղով»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ դրանք այն քարտեզներն են, որոնք իրենց հիմքում ունեն իրավական հիմնավորվածություն:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի ներկայացրած քարտեզները, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Թող Ադրբեջանն առաջարկի այլ քարտեզ, որը կունենա իրավական հիմնավորվածությունն: Կարելի է բերել մ.թ.ա. երկրորդ դարի քարտեզ, դա լուրջ չէ: Կարելի է բերել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետոյի քարտեզ, դա էլ լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ կամ ԽՍՀՄ կազմում, եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել: Մենք հիա ասում ենք՝ 1974 թվականի քարտեզ, բայց եթե հայտնվի 1960 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ: Այդ քարտեզը պետք է հաստատված լինի Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների կողմից, կամ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմի: Դա պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի:

Ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը հայտարարել է, որ իրենք ոչ մի քայլ հետ չեն գնա այն տարածքներից, որոնք զբաղեցրել են, իսկ դա ՀՀ ինքնիշխան տարածքներն են, Պապոյանն ասաց. «Դա այն ապակառուցողական հայտարարություններից է, որն անթույլատրելի է եւ որեւէ կերպ չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Այսօր խաղաղության պայմանագիր չի կնքվում նաեւ այդ պատճառով: Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ ապագայում առաջացնելով նոր քաղաքական լարվածություններ: Արդարը նա է, որ վերցնում ենք քարտեզը, դրա հիման վրա կնքում ենք խաղաղության պայմանագիրը, հետո կողմերի սահմանազատման հանձնաժողովները սկսում ենք կոորդինատները ճշգրտել: Եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում տեխնիկական է լինելու»:

Հայաստան Գևորգ Պապոյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին