f

Անկախ

Ադրբեջանի վարքը խրախուսել՝ թույլ տալով ընդունել COP29-ը, սխալ ուղերձ է միջազգային հանրությանը. REUTERS


«Նավթն ու գազն արդեն Ադրբեջանի արտահանման մոտ 90 տոկոսն են կազմումև կառավարությունը բացահայտ աշխատում է գազի արդյունահանման ավելացման ուղղությամբՄիաժամանակժողովուրդը տառապում է կտտանքներիցկամայական ձերբակալություններից ու անկախ արդարադատության բացակայությունիցմինչդեռ կառավարությունը շարունակում է բանտերում պահել 100-ից ավելի քաղբանտարկյալներիԱնկախ ԶԼՄ-ները լռեցված ենվեց լրագրող վերջերս կալանավորվել էԱյս ամենը հարց է առաջացնում՝ արդյո՞ք հազարավոր անկախ լրագրողներ ինքնակամ կդիմեն ռիսկի և կլուսաբանենհնարավոր է՝ քննադատեն, COP29-ը Ադրբեջանում»:  Այս մասին REUTERS -ում հրապարակված հոդվածում գրել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը՝ անդրադառնալով COP29-ը Ադրբեջանում անցկացնելու հարցին:

Փոլմանը հիշեցնում է, որ անցած տարի Ադրբեջանի զորքերը երկարատև պաշարումից հետո ավելի քան 100,000 հայերի դուրս մղեցին Լեռնային Ղարաբաղի տարածքից: «Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այս գործողությունները նկարագրել են որպես ցեղասպանությանը հավասարազորՊարգևատրել այսպիսի վարքը՝ թույլ տալով ընդունել COP29-ըսխալ ուղերձ է միջազգային հանրությանըԱյսպիսի պայմաններում դժվար է պատկերացնելթե ինչպես է Բաքուն ցանկանալու կամ կարողանալու միավորել աշխարհը կլիմայական հրատապ քայլերի շուրջԻնչպե՞ս կարող ես մյուսներին դրդել ունենալ ավելի մեծ հավակնություններ՝ շարունակելով քո տնտեսությունը կառուցել նավթի ու գազի վրաԻնչպե՞ս կարող ես մեկ սեղանի շուրջ հավաքել տարբեր դերակատարների ներառականության ու փոխզիջման ոգու շուրջ՝ բռնի ձևով ճնշելով այլակարծությունը»,-հարցադրումներ է արել հեղինակը:

Նա  նկատում է, թե ոմանք արդեն ասում են, որ պետք է շրջանցել այդ միջոցառումը՝ ընդունելով, որ այն կտապալվի, և դրա փոխարեն կենտրոնանալ COP30-ի վրա, որը տեղի կունենա Բրազիլիայում: Սակայն, ըստ նրա, չենք կարող ժամանակ վատնելու այդպիսի շքեղություն թույլ տալ:

Փոլմանը ներկայացնում է երեք զարգացում, որոնք կարող  են բարելավել այս տարվա քննարկումների հեռանկարը.

«Նախքանի դեռ Ադրբեջանի ընտրությունը թվում է վճռված ու մեծ աղմուկ հանածՄԱԿ-ը կարող է դադարեցնել իր երկիմաստ վերաբերմունքը COP-երը հյուրընկալող երկրների նկատմամբԱյն կարող է բացահայտ ընդունել կլիմայի ու մարդու իրավունքների հարցում Ադրբեջանում տիրող վիճակի նկատմամբ մտահոգությունըԵվ կարող է հանձնառություն ստանձնել ու հյուրընկալող երկիր ընտրել ավելի թափանցիկ և առողջ ձևովՍա չի նշանակում ձգտել կատարյալ ընտրության կամ սահմանել անիրատեսական բարձր նշաձողԽոսքն այն մասին էոր վստահություն ներշնչելու ու արդյունավետ լինելու համար COP հանդիպումներն ապագայում պետք է հյուրընկալեն այնպիսի երկրներորոնք անկեղծ են ածխածինների օգտագործումը նվազեցնելու իրենց ցանկության մեջ և որոնք հանձնառու են ապահովել մարդու ազատություններըորից կախված է այդ հաջող անցումըՊետք է սահմանվեն ընտրության ավելի խիստ չափանիշներ

Երկրորդբիզնեսը կարող է գործադրել ավելի մեծ ճնշումԵրբ ես Unilever-ի գործադիր տնօրենն էիմենք օգնում էինք զարգացնել Բիզնեսի և մարդու իրավունքների ՄԱԿ-ի ուղեցույցըորի սկզբունքներն ամրագրում են մարդու հիմնարար ազատություններն ակտիվ պաշտպանելու ընկերությունների պատասխանատվությունըԱյսօր այս պարտավորությունը հայտնվում է գոյաբանական հարթության վրաձեր բիզնեսը կարող է ունենալ ածխածնի կրճատման լավագույն նպատակըսակայն եթե դուք պատրաստ չեք պաշտպանել մարդու իրավունքներն ու ավելի լայն արժեքներըճնշել կառավարություններին անել դաապա ձեր նպատակը բավարար չի լինիԿլիմայի ուղղությամբ գործողություններն առանց մարդու իրավունքների ուղղությամբ քայլերի գործի միայն կեսն է:

ԵրրորդԱդրբեջանի առաջնորդները դեռ կարող են զարմացնել քննադատներինԿառավարությունը կարող է սահմանել նավթից ու գազից անցում կատարելու ծրագիրՆախագահ Իլհամ Ալիևը կարող է նախաձեռնել բարեփոխումների պլան՝ իր երկիրը մոտեցնելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին՝ սկսելով ապօրինի ձերբակալված հայ գերիներին ազատելու միջազգային ուշագրավ կոչիցՆրանց թվում ամենահայտնին հայտնի գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն էՆախագահ Ալիևը հարգանքի ու բարյացակամ վերաբերմունքի կարժանանա միջազգային հանրության կողմից և կօգնի Ադրբեջանին ավելի բարձր կարգավիճակ ստանալ միջազգային հարթակում՝ նպատակորին հուսահատորեն փորձում է հասնել»: 

Ամփոփելով՝ Փոլմանն ընդգծում է, որ ոչ մի կառավարություն, նույնիսկ Բաքվի իշխանությունը, պաշտպանված չէ միջազգային միասնական հանրության ազդեցությունից կամ դիրքորոշում ընդունելու պատրաստ բիզնեսներից ու ներդրողներից: Մեր խնդիրն այժմ այս լծակն արդյունավետ օգտագործելն է, որպեսզի պաշտպանենք մարդու ազատությունը ու պահպանենք կլիմայի ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակությունը:

Աշխարհում Ադրբեջան միջազգային հանրություն Եվրոպա գազի պաշարներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին