f

Անկախ

Ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի հուզո՞ւմ, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք. Գառնիկ Դանիելյան


Վերջին օրերին բանակում ոչ մարտական պայմաններում կորցրեցինք երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերպվածության և անփութության հետևանքով. Բանակում օրինաչափ են դարձել ինքնասպանությունները, դժբախտ պատահարները, սպանությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժաման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հարց հնչեցնելով, թե ով է պատասխան տալու այդ ամենի համար՝ պատգամավորը շարունակեց. «Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի հուզո՞ւմ, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է շարունակական մահերի,  դժբախտ պատահարների հետ: Այսօր երկրում չկա մի պաշտոնյա, որ խոստովանի իր անկարողությունը և հեռանա զբաղեցրած պաշտոնից»,-ասաց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ գերեթե 6 տարի է Հայաստանը հայտնվել է մի վարչախմբի ձեռքին, որտեղ պաշտոնների են նշանակում հիմնականում անկարողները. «Աղետալի վիճակում է կրթությունը գյուղատնտեսությունը, տնտեսությունը, սարսափազդու իրավիճակ է սոցիալական ոլորտում, նույնիսկ անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաւժեշտ սոցիալական աջակցությունը:

Ամեն օր բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, որ կառավարության վատ աշխատանքի պատճառով արցախցիներից շատերը չեն ստացել իրենց աջակցությունը: Շատերը հայտնվել են անելանելի վիճակում չկարողանալով վճարել բնակարանային վարձավճարները։

Ո՞րն է ձեր նպատակը, որ հայրենիքից, տնից տեղից կտրված արցախցիները կրկի՞ն բռնեն գաղթի ճանապարհը»,- հարց հնչեցրեց Դանիելյանը։

Անդրադառանալով իրավունքի խնդիրներին՝ պատգամավորն ասաց. «Խոսեցիք, որ կոռուպցիայի դեմ պետք է անողոք պայքարեք, բայց այսօր խրված եք կոռուպցիայի մեջ, Ասացիք՝ Արցախը Հայաստան է, և վերջ, հետո մեր հայրենիքի մի մասը Ադրբեջան ճանաչեցիք։

Դադարեցրեք մանիպուլացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը։ Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակներ, կախիչներ, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից։ Ձեր ամեն օրը նոր չարիք և առհավիրքներ է բերում մեր երկրին», հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայաստան Սուրեն Պապիկյան ՀՀ ՊՆ Գառնիկ Դանիելյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին