Հունվարի 17-ին պատգամավորներին չի հաջողվել առաջին փորձից կառավարության անդամների հետ հանդիպման քվորում ապահովել։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց դա նրանց հաջողվել է։
Ազգային ժողովի նիստի օրակարգը լիովին սպառվել էր դեռեւս նախօրեին։ Պատգամավորները պետք է միայն հանդիպեն կառավարության ներկայացուցիչների հետ եւ տան ինչպես իրենց, այնպես էլ հասարակությանը հուզող հարցերը։