f

Անկախ

«Օղակաձև» զբոսայգու հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. Այնտեղ 2 սրճարան է լինելու. քաղաքապետի խոսնակ


Հանրային այգիները, այդ թվում՝ «Օղակաձև» այգին պետք է ծառայի հանրությանը, քանի որ դրանք հանրային տարածք են. մարդիկ պետք է կարողանան հանգիստ զբոսնել և իրենց հանգիստը վայելել։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Թենիսի կորտերը, ինչպես նաև մնացած այլ տնտեսվարողնեը, որոնք «Օղակաձև» այգում են, բոլորը այդտեղ բիզնես են իրականացնում։ Բնականաբար, թենիսը տարբերվում է, քանի որ սպորտ է և ունի պատմություն։ Դրանով պայմանավորված՝ քաղաքապետարանը հայտարարում է հետևյալը․ թենիսի կորտերին տրամադրվում է այլ տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսին, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում»,- նշեց Կոստանյանը՝ շեշտելով, որ 4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է։

Լրագրողները քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեցին՝ ինչու քաղաքապետարանը չի խոսել «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի տնտեսվարողների հետ, այդ թվում «Արարատ» թենիսի ակումբի հետ:

Խոսնակն արձագանքեց, որ տնտեսվարողների հետ դեռևս չհանդիպելու և չզրուցելու պատճառն այն է, որ դեռ վերջնական լուծում չկա. «Օղակաձեւ այգու 4-րդ հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ։ Այս պահին ծրագրի հետ կապված քննարկումներ է իրականացնում ընկերությունը («Green Rock Management» - խմբ.), որից հետո կներկայացնի քաղաքապետարան: Երբ վերջբնական հավանություն ստանա ծրագիրը, կիրականացնենք թե ծրագիրը, թե հանրային լսումներ կկազմակերպենք»,- ասաց նա։

Հարցին՝ ինչու է տարածքը տրվում «Green Rock Management» ընկերությանն առանց մրցույթի, Կոստանյանը պատասխանեց, որ ներկայացվել է ընդամենը նախնական ծրագիր, իսկ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, որ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար ծրագիր են ուզում իրականացնել, դռները բաց են։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք այդտեղ կոռուպցիոն ռիսկ չկա, քանի որ «Էվոկաբանկի» եւ «Green Rock Management» ընկերության սեփականատերը նույն կինն է, նա 254 մլն դրամ է տվել մարզադպրոց վերանորոգելու համար, իսկ քաղաքապետարանն էլ առանց մրցույթի նրան է տալիս քաղաքի կենտրոնում հսկա տարածք, որտեղ նա վերակառուցում է  իրականացնելու, ինչը ենթադրում է, որ կարող են լինել բիզնես նպատակ հետապնդող գործունեություններ:

Ի պատասխան Կոստանյանն ասաց. «Օղակաձեւ զբոսայյգու 4-րդ հատվածի հետ կապված «Green Rock» ընկերությունը մոտ 8,5 մլն դոլարի ներդրում է  իրականացնելու: Այդտեղ որտե՞ղ է կոռուպցիան: Մարդը վարձակալությամբ է վերցնելու: Ներկայումս օղակաձեւ զբոսայգում վարձակալությունները տրվել են տարիներ առաջ մինչեւ 99 տարով, 25-30 տարով: Ես չգիտեմ՝ ինչ ժամկետով կկայացվի «Green Rock»-ի հետ: Բնականաբար, այդ տարածքում սրճարան լինելու է: Այդ ողջ տարածքը 4,5 հեկտար է: Որքանո՞վ է տրամաբանական, այդքան սրճարանների՝ գարեջրատուն, «Տաշիր պիցա», մնացած երաժշտական հաստաատությունենրը, դրանց փոխարեն լինի մեկ սրճարան, որեւէ խնդիր առաջացնելո՞ւ է»:

Հարցին՝ քանի՞ սրճարան է լինելու այդ տարածքում, նա արձագանքեց. «Այն ծրագիրը, որ ներկայացված է, իրենք դեռ քննարկում են:  Բացառապես խոսքը երկու սրճարանի մասին է: Այսօր այնտեղ կա 7-8 տնտեսվարող: Այդ ծրագրում դուք չեք տեսնի այն պատկերը, որը կա հիմա, դա կարող եմ վստահ ասել»:

Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

Օրեր առաջ՝ գործակարգավարական նիստում, Տիգրան Ավինյանը վերահաստատեց, որ «Օղակաձև» այգու կորտերը քանդվելու են, թենիսի ակումբն էլ կտեղափոխվի այլ հարմարավետ վայր:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին