f

Անկախ

Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ. 115-ը մահանում է. Մուրադյան


Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ՝ 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Արգանդի պարանոցի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7% - ը): 2020 թվականին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 604.127 նոր դեպք և 341.831 մահ:

Մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակը ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաընդունելի և տարածված պատճառն է: Աճող ապացույցներ կան, որ ՄՊՎ-ն կարևոր գործոն է անոգենիտալ շրջանի այլ քաղցկեղների, ինչպես նաև գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման համար:

«Ընթացիկ գնահատականները ցույց են տալիս, որ ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի հաճախականությամբ 8-րդն է, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 2-րդը: Սա Հայաստանում բնակվող կանանց շրջանում քաղցկեղից մահացության 7-րդ հիմնական պատճառն է։  ՀՀ բնակչության շրջանում ՄՊՎ-ի տարածվածության մասին տվյալներ, ընդհանուր առմամբ, դեռևս չկան։  Այնուամենայնիվ, Արևմտյան Ասիայում, այն տարածաշրջանում, որին պատկանում է Հայաստանը, ընդհանուր բնակչության կանանց մոտ 2.5%-ը ներկայումս վարակված է արգանդի պարանոցի ՄՊՎ 16/18 վիրուսով, իսկ արգանդի պարանոցի ինվազիվ քաղցկեղի դեպքերի 72.4% - ը կապված է ՄՊՎ 16 կամ 18 վիրուսի հետ:

Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով):

Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: Մեկ տարվա ընթացքում 30-60 տարեկան մոտ 110,000 կին հետազոտվել է ՊԱՊ քսուքի միջոցով (ծածկույթը կազմում է մոտ 30%):  3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին:

ՀՀ-ում կանանց տոկոսը, ովքեր երբևէ անցել են Pap թեստը`37% (25-65 տարեկանների խմբում) և 39% 30-49 տարեկանների խմբում: Այն կանանց տոկոսները, ովքեր անցել են նշված հետազոտությունը վերջին 3 տարվա ընթացքում, համապատասխանաբար, եղել է` 26% և 29% (2019թ.):

Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ:

Հարկ է նշել, որ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը 2015 թ.-ին սիստեմատիկ սկրինինգի ներդրումից հետո որևէ լուրջ փոփոխության չեն ենթարկվել:

ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում` մինչև 4 կամ ավելի քիչ` 100.000 կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար:

  1. 15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի
  2. Կանանց 70%-ը սքրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով 35 և 45 տարեկանում
  3. Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:

Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են»,- նշել է Մուրադյանը։

Հայաստան Արմեն Մուրադյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին