f

Անկախ

Հնարավո՞ր է՝ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար. լրագրողը՝ քաղաքապետի խոսնակին


Հնարավո՞ր է, որ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար, այն մարդկանցից, որոնք դիրքորոշում էին հայտնել եւ դեմ էին արտահայտվել օղակաձեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելուն: Այս հարցը լրագրողները տվեցին Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին ճեպազրույցի ժամանակ։

Ի պատասխան Կոստանյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պարոն Ավինյանը նկատի է ունեցել այն ադեկվատ մարդկանց, որոնք իրոք մտահոգություններ ունեն: Եթե չեմ սխալվում, ինքը նշել էր, որ քաղաքական որոշակի դիվիդենտներ են ուզում ստանալ: Այդ շրջանակին նկատի ուներ»:

Դիտարկմանը, որ այսինքն կա մարդկանց ցուցակ, որոնք կարելի է համեմատել ճանճերի հե՞տ, նա արձագանքեց. «Տրամաբանությունը հուշում է, որ եթե որեւէ մեկիս հասցեին ադեկվատ քննադատություն է հնչում, մենք դա նորմալ ենք համարում, բայց երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորական բաներ են ասվում, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ գնահատական տա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով Օղակազեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելու խնդրին, ասել էր հետեւյալը. «Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»:

Հայաստան Հայկ Կոստանյան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին