f

Անկախ

Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, ասում է՝ չկա սահման. Ի՞նչ հակաքայլ եք առաջարկում. Խաչատրյանը՝ Փաշինյանին


Առաջին անգամ դուք «խաղաղության օրակարգ» արրտահայտությունն օգտագործել եք 2019-ին, եւ խոսում էինք խաղաղություն պարտադրելու մասին. ակներեւաբար խաղաղության օրակարգ թշնամուն չկարողացաք պարտադրել: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խաղաղության օրակարգը 2021-ից այլ իմաստ ստացավ, 2022-ին այն բյուրեղացավ՝ «զիջումներ, միայն, թե կարողանամ Հայաստանի 29 800 քկմ-ն պահել»:2023-ի մայիսին արդեն ընդունեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը՝ չունենալով դրա իրավունքը: Ալիեւն իր վերջին ծավալուն հարցազրույցում ասաց, որ ինքը ոչ պատրաստ է  տարածքներ ճանաչել, սահմաններ ճանաչել, ինքն այլ ռեժիմ է առաջարկում, ճանապարհը պահանջում է Մեղրիով, եւ իր պահանջած ռեժիմը միջանցքից չի տարբերվում: Այս նոր իրավիճակում ի՞նչ լուծում եք առաջարկում»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն գործողություններն ու հայտարարությունները, որոնց մասին խոսում եք, դրանց նպատակը կապված է եղել  միայն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ: Մենք մի բան չենք նկատել, որ անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել, լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է:

Այս ընդհանուր անվտանգային մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումը հետեւյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, պետք է լինեն բացառիկ լեգիտիմ:

 Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, ես դրանց հրապարակային արձագանքել եմ եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներառում է ձեր հարցի պատասխանը: Մեր հարցադրումներին ի պատասխան Ադրբեջանը երկու հակադարձում է անում: Առաջինն այն է, որ եթե  Հայաստանը պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից: Երկրորդ հարցադրումն այն է, թե ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան անցման ժամանակ, որը 47 կմ է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ: Մենք դրան պատասխանում ենք այսպես. Ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ անցումը, Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով տալ: Եթե ՀՀ տարածքով անցումը 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է: Եթե կարելի է հսկողական գործառույթներ ընդունել 49 կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի լինել 47 կմ-ի համար»:

Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Դուք ասում էիք՝ կտանք Արցախը, փոխարենը Ադրբեջանը կճանաչի սա, ճանապարհի հարցը կլուծենք, փախստականների հարց կա եւ այլն: Ադրբեջանը ասաց, որ ինքը դա չի ընդունում: Ստացվեց, որ Ադրբեջանը պոկեց ձեր ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, փոխարենը բացարձակապես ոչ մի բան չտվեց: Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, ասում է՝ չկա սահման: Նոր անվտանգային իրավիճակ է ստեղծվե, կոնկրետ ի՞նչ հակաքայլ եք առաջարկում»:

Փաշինյանը կրկնեց, որ Հայաստանի համար կարեւոր գործոնը պետք է լինի միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հետ. «Մի շատ կարեւոր տեղի դիպաք՝ ասելով, որ բանակցային գործընթացում ԼՂ-ի կարգավիճակի  որոշում առանց սահմանափակումների: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանց սահմանափակումների նշանակում է նաեւ զրո կարգավիճակ, այդ թվում Ադրբեջանի կազմում: Այդ զրո կարգավիճակին հասնելու համար 2018-ի օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացում ամբողջ բովանդակությունը դասավորված էր ինչպես ասում են, նախապատրաստի իրավիճակում»:

Հայաստան Արթուր Խաչատրյան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին