f

Անկախ

Ուկրաինական պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը․ ՆԱՏՕ-ի պաշտոնյա


ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմին ամեն օր, վստահեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբերտ Բաուերը՝ Բրյուսելում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Որովհետև այս պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը»,- ընդգծել է նա:

Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը երբեք չի ասոցացվել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնացող որևէ իրական սպառնալիքի հետ, որը կգար Ուկրաինայից կամ ՆԱՏՕ-ից։ «Այս պատերազմը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը վախենում է մի բանից, որը շատ ավելի հզոր է, քան երկրագնդի ցանկացած ֆիզիկական զենք՝ ժողովրդավարությունը: Եթե Ուկրաինայում մարդիկ կարող են ունենալ ժողովրդավարական իրավունքներ, ապա Ռուսաստանում մարդիկ նույնպես շուտով կցանկանան ունենալ դրանք»,- նշել է Բաուերը։

Նրա կարծիքով՝ ուկրաինացի ժողովուրդը և  բանակը պաշտպանում են ժողովրդավարությունն այնպես, ինչպես աշխարհը երբեք չի տեսել․ «Պատերազմի խավարում նրանք լույսի փարոս են, որը ցույց է տալիս աշխարհին, թե ինչ է նշանակում պայքարել հանուն նրա, ինչին հավատում ես»։ Ըստ Բաուերի՝ ՆԱՏՕ-ն պաշտպանում է ոչ միայն դաշինքի անդամ երկրների միլիարդավոր բնակիչների ֆիզիկական անվտանգությունը, այլև նրանց ազատությունն ու ժողովրդավարությունը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունն ուժեղացնելու և Ուկրաինային գոյատևման պայքարում աջակցելու համար անհրաժեշտ է ամբողջ հասարակության մոտեցումը։

«Մեզ պետք է, որ պետական ​​և մասնավոր կառույցները փոխեն իրենց մտածելակերպը՝ անցնելով մի դարաշրջանից, երբ ամեն ինչ ծրագրված էր, կանխատեսելի, վերահսկելի, այնպիսի դարաշրջան, երբ ամեն ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, երբ պետք է սպասել անսպասելին»,- հավելել է նա։

 

Աշխարհում Ուկրաինա ՆԱՏՕ ռուս-ուկրաինական պատերազմ

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին