f

Անկախ

ՈՐՊԷՍԶԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՍԻԲԸ. Դերենիկ Մելիքյան


Աւելի քան չորս տասնամեակ է, որ արեւմտեան մեծապետական ուժերը մերթ ընդ մերթ թիրախաւորում են Իրան երկրի հողային ամբողջականութիւնը, հարցականի տակ առնելով իրանական Պարսից ծոցում Մեծ ու Փոքր Թոնբ եւ Աբումուսա կղզիների պատկանելիութիւնը։

Կարելի է վստահօրէն ասել, որ եւս մի քանի տասնամեակներ էլ եթէ շարունակւեն նման զրպարտանքներն ու յաւակնութիւնները, միեւնոյն է՝ Իրանը մնալու է անդրդւելի եւ իր ինչպէս կրօնապետական, այնպէս էլ ազգային շահերից մղւած՝ արժանապատւօրէն ու իւրայատուկ թասիբով կառչած է մնալու հողային ամբողջականութեան եւ ազգային ու պետական անվտանգութեան պաշտպանութեանը։

Եւ իսկապէս, մեծ բարեբախտութիւն ու պատեհութիւն է Հայաստանի Հանրապետութեան համար, որ իր հարաւային յուսալի դարպասի վստահելի հարեւանն է Իրանի նման երկիր-պետութիւնը։ Եւ սա յատկապէս այն դէպքում, երբ Հայաստանը վերջին 30 տարում մեղմ ասած՝ կղզիացած է մնացել միւս երեք հարեւանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ սրանց հետ քաղաքական, տնտեսական ու մինչեւիսկ ռազմական սերտ յարաբերութիւններ ծաւալած Վրաստանի կողմից։

Ի դէպ՝ հետաքրքիր կը լինի համեմատականը՝ Հայաստանի հիւսիսային քրիստոնեա՜յ հարեւան Վրաստանի եւ հարաւային հարեւան՝ մուսուլմանական Իրանի՝ ՀՀ-ի հետ յարաբերութիւններում, երբ փաստօրէն Վրաստանի համար նոյնիսկ ուղենշային են թուրքական տարածաշրջանային նկրտումներն, իսկ Իրանի դէպքում տրամագծօրէն հակառակն, այսինքն՝ պանթուրքիզմի զսպումը հարաւային Կովկասում ու մասնաւորապէս իր սահմանային անմիջական գօտիներում։

  Փաստ է նաեւ, որ Հայաստանի Հանրապետութեան արեւելեան ու արեւմտեան սահմանակից երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան 90-ականներից սկսեալ ՀՀ-ի հետ «բարեկամական» յարաբերութիւններն պայմանաւորել են նրանով, որ հայկական զինուժերը դուրս գան Արցախի յարակից 7 շրջաններից։ Դա, սակայն, տեղի չունեցաւ՝ հայկական գրագէտ դիւանագիտութեան ու յաղթական բանակի շնորհիւ, որի լաւագոյն ապացոյցը հանդիսացաւ 2016-ի քառօրեայ պատերազմը, եւ որի արդիւնքում Ադրբեջանը գլխիկոր Ռուսաստանին խնդրամատոյց եղաւ, որպէսզի վերջինս հայերին համոզի դադարեցնել ջախջախիչ ու հուժկու հակագրոհը։

Այնուհետեւ, միջազգային ուժային կենտրոնների աշխարհագրա-քաղաքական փոփոխւած հաշւարկների բերումով խախտւեց տարածաշրջանում հայանպաստ ստատուս քւօն, երբ յատկապէս 2018-ի «թաւշեայ յեղափոխութեամբ» թելադրւած՝ Հայաստանի նոր իշխանաւորները որդեգրեցին արկածախնդրական եւ ըստ էութեան պատւիրւած՝ քանդիչ արտաքին քաղաքական նոր կուրս։ Իսկ սրա արդիւնքն եղաւ 2020 թ. 44-օրեայ բեմականացւած պատերազմն ու շրջանում Ադրբեջանի օգտին ռազմաքաղաքական հաւասարակշռութեան կտրուկ փոփոխութիւնը։

Այս փուլում թուրք-ադրբեջանական դաշինքը ՀՀ-ի հետ յարաբերութիւնները բարելաւելու եւ խաղաղութեան պայմանագիր կնքելու նախապայման յայտարարեց Արցախի ամբողջական օկուպացիան ու հայաթափումը, որն իրականացնելու համար դիմեց ամենաքստմնելի միջոցների՝ միջազգային հանրութեան անտարբեր ու անբարոյ հայեացքի ներքոյ մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ խրախուսւած հայանուն «թաւշեայ» իշխանութիւնների դասալիք ու անթասիբ պահւածքով։

Այսօր, սակայն, նոյն ադրբեջանա-թուրքական դաշինքը Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնումն ու յատկապէս սահմանների բացումը պայմանաւորում է բուն Հայաստանի տարածք Սիւնիքով այսպէս ասած՝«Զանգեզուրի միջանցք»-ի անխոչընդոտ տրամադրմամբ ու երթեւեկումով՝ Բաքու-Նախիջեւան-Թուրքիա ռազմավարական տարանցիկ ճանապարհով։

 Իսկ նոյն հայատեաց դաշինքը Հայաստանի պարտւողական  իշխանութիւնների «Խաղաղութեան խաչմերուկ»-ի առաջադրանքի կենսագործումը պայմանաւորում է «հարիւր հազարաւոր փախստական ադրբեջանցիների «արեւմտեան Ադրբեջան» ապահով ու երաշխաւորւած վերադարձով»...։

Տւեալ պայմաններում, Իրանի սկզբունքային դիրքորոշումն, ինչպէս նշւեց վերեւում, համահունչ է Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանն ու անվտանգութեան ապահովմանը։ Քանզի ըստ Իրանի պետական-պաշտօնական դիրքորոշման՝ իր անմիջական հարեւանութեան մէջ գտնւող Սիւնիքից ինչ-որ «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումը դա «ՆԱՏՕ-ի թուրանական կորիդորն» է, որի հետ երբեւէ հաշւի չի նստելու Իրանը։ Մանաւանդ, երբ միեւնոյն միջանցքի յարակից շրջանների ապահովութիւնը երաշխաւորելու դերը պրն. ալիեւը որոշել է վերապահել թուրք-իսրայէլական ռազմական միաւորներին։

Հայաստանի հետ Իրանի շահերի համընկնումը նաեւ օժտւած է երկուստեք պատմական եւ բնական դաշնակից լինելու հանգամանքով։ Եւ որքանով երկու բազմադարեայ բարեկամ երկրները խորքային առումով գիտակցել են այդ չգրւած օրինաչափութիւնը, այդքանով էլ զերծ են մնացել արտաքին նմանատիպ սադրանքներից։ Բարեբախտաբար Իրանն, այսօր, առաւել քան երբեւէ, կարեւորում է Հարաւային Կովկասի եւ առհասարակ տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական իրադարձութիւններին ծանրակշիռ մասնակցութիւն ունենալու իրողութիւնը։ Իսկ սրա հետ անխուսափելիօրէն պէտք է հաշւի նստի Հայաստանի ներկայիս բախտախնդիր իշխանութիւնը, որի արհեստական ու կոյր հակառուսականութիւնը բերել է նրան, որ նախորդ դարասկզբի նման, այժմ եւս հայկական հարցերը  նժարի վրայ են դրւում՝ «արեան ու նաւթի» անբարոյ արժեհամակարգի տիրոյթում...։

Եւ ցաւօք՝ յար եւ նման նախորդ դարի հայկական Նախիջեւանի հայաթափմամբ, այսօր էլ նոյն անգլօ-սաքսոնական նպատակները «արդարացրին» ԱՐՑԱԽԻ բռնազաւթումն ու հայաթափումը։ Յաջորդ թիրախները, սակայն, թուրք բորենիների անկուշտ ախորժակների համար, Սիւնիքն է ու  ողջ հայրենի երկիր Հայաստանը։

Պատմական ու ժամանակակից անաչառ փորձը բազմիցս է ապացուցել, որ տւեալ երկրի, այս դէպքում՝ Հայաստանի, ազգային թէ՛ պետական շահը երբեք երաշխաւորւած չի եղել զուտ ռուսական կամ արեւմտեան օրիենտացիային տրւելով։ Յատկապէս՝ երբ ոչ թէ որպէս օրիենտացիա, այլ լոկ որպէս վստահելի հարեւան, Հայաստանը ունեցել է միմիայն բարեկամ Իրանին։

Եւ վերջապէս, Հայաստանի շուրջ վխտացող ներքին թէ՛ արտաքին բազմապիսի ձախորդութիւնները դիմագրաւել-յաղթահարելու իրական ու արդիւնաւէտ միջոցը կայանում է հայկական օրիենտացիայի որդեգրման մէջ, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ հայկական թասիբի ու արժանապատւութեան վերականգնումն ու նպատակային զօրաշարժի ենթարկումը։ Այլապէս՝ տւեալ հայի անւան մշտական ուղեկիցն է լինելու՝ ՆԺԴԵՀԵԱՆ «ապերախտ ժողովուրդ» նզովքը...

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ 

Պատմական գիտութիւնների թեկնածու

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Ալիք օրաթերթ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին