ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեծացնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
«Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն էլ X-ի միկրոբլոգում գրել է. «Անհրաժեշտ որոշում, որն ընդունվել է Ֆրանսիայի առաջարկով, և որը կնպաստի տարածաշրջանային կայունությանը և միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվության տրամադրմանը»։