f

Անկախ

ՔԿՀ-ներում կստեղծվի նոր՝ Անվտանգային կառավարման ստորաբաժանում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում: Նախատեսվող կարգավորումներն ուղղված են քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն: Նախարարությունը կարծում է՝ այս համատեքստում առաջնային քայլերից մեկը քրեակատարողական ծառայության վերափոխումն է, որը հնարավորություն կտա ոչ միայն կառուցվածքային, այլև գործառութային առումով ունենալ այնպիսի ստորաբաժանումներ, որոնք առավել արդյունավետ կլուծեն ծառայության առջև դրված խնդիրները և կլրացնեն միմյանց։

Ներկայում ՔԿՀ-ների արտաքին պահպանության և ներսում՝ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվում են երկու տարբեր ստորաբաժանումների՝ պահպանության և անվտանգության ապահովման ծառայողների կողմից։ Նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու ստորաբաժանումների գործունեությունը հանգեցնում է դրանց միջև փոխգործակցության և արդյունավետ կառավարման խնդիրների ծագմանը: Մինչդեռ նշված ուղղություններում արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի ՔԿՀ-ների կենսագործունեության համար՝ արտաքին պահպանության, ներքին անվտանգության ապահովման, հիմնարկներում նոր հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման համար։

Հենց այս պատճառով էլ, ըստ նախարարության, անհրաժեշտ է ՔԿՀ-ներում ստեղծել նոր՝ Անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, հնարավորություն կընձեռի նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե՛ արտաքին պահպանության, թե՛ ՔԿՀ-ի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։ Նոր ստեղծվող ստորաբաժանումը չի հանդիսանալու նշված երկու ստորաբաժանման մեխանիկական միավորում, այլ հանգեցնելու է էական բովանդակային փոփոխությունների քրեակատարողական ծառայողների թե՛ գործառույթների, թե՛ հմտությունների առումով:

Սկզբնական շրջանում անվտանգային կառավարման ստորաբաժանումը կներդրվի «Սևան» ՔԿՀ-ում: Անվտանգային կառավարման ստորաբաժանում առաջին անգամ ընդունվող անձինք, ովքեր ուսումնական դասընթացներից հետո կստանան դրական գնահատական, կհամարվեն ատեստավորված, և նրանց համար կհաշվարկվի հավելավճար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔԿՀ անվտանգություն Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին