f

Անկախ

Նարե Գաբրիելյան. «Այս հաղթանակն ինձ տվեց մեծ փորձ, վստահություն և հանգստություն»


Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած հրաձգության միջազգային  բարձրագույն կարգի մրցաշարում  հայ մարզիկները հաջող ելույթներ ունեցան՝ նվաճելով երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ: Մեր պատվիրակները դարձան առաջինը նաև թիմային պայքարում: Կանանց անհատական մրցումներում երիտասարդների պայքարում  տպավորիչ ելույթներով հանդես եկավ և միջազգային հարթակում  իր առաջին ոսկին նվաճեց  Նարե Գաբրիելյանը՝ լրացնելով նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորման: 
10մ օդամղիչ ատրճանակավարների պայքարում  Նարե Գաբրիելյան - Գևորգ Մելքոնյան զույգը նվաճեց նաև բրոնզե մեդալ:
Անկախի հետ զրույցում Նարեն կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի և այս հաղթանակից հետո սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու մասին:


-Շնորհավորում ենք տարեսկզբի հաղթական մեկնարկի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին:
-Շնորհակալ եմ: Այս մրցաշարը Եվրոպայի առաջնությունից առաջ հերթական նախապատրաստական ստուգատեսն էր։ Անձնական մարզչիս՝ Արմեն Սիմոնյանի հետ կազմել էինք մարզումային ծրագիր և վերջին ամիսներին մարզվում էի այդ ծրագրով։ Պատրաստվել էինք ամբողջ հավաքական թիմով և ճիշտ աշխատանքը տվեց իր պտուղները։
Սլովենիա մեկնել էի մարտական տրամադրվածությամբ, հավատալով իմ ուժերին և մեդալի սպասելիքով, բայց չէի կարող պատկերացնել որ 2-ը կլինեն։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք:
-Մրցմանը մասնակցում էին 31 երկրի ավելի քան 200 մարզիկներ։ Չթերագնահատելով մրցակիցներիս, նրանք Եվրոպայի առաջնության և աշխարհի գավաթի խաղարկության մեդալակիրներ էին, ես կարողացա լավագույնս հանդես գալ և եզրափակչում միանձնյա առաջատար լինելով՝ հաղթեցի։


-Ի՞նչ տ վեց Ձեզ այս հաղթանակը:
-Մեծ փորձ, վստահություն և հանգստություն։ Մեր սպորտը հանգստության մասին է. ես ընդհանրապես հանգիստ մարդ չեմ։ Այդ սառույցը փոքր-ինչ կոտրվել է։
Մրցմանը նվաճեցի իմ առաջին ոսկին երիտասարդների պայքարում և առաջին մեդալը մեծահասակների պայքարում և այս մեդալների շնորհիվ հիմա արդեն ավելի հասուն կերպով կմոտենամ Եվրոպայի առաջնությանը։ Առաջին անգամ էր իմ պատվին հնչում հիմնը և բարձրանում եռագույնը, կարող եմ ասել, որ անչափ հպարտ էի և սպասված պահ էր միանշանակ։


-Հայաստանի հավաքականը թիմային պայքարում դարձավ լավագույնը: Դուք առաջին անգամ հանդես եկաք Գևորգ Մելքոնյանի հետ:
-Այո՛, մենք հիմա մրցում ենք ոչ միայն անհատական պայքարում այլև միքս մրցաձևում: Այս մրցաշարին առաջին անգամ թիմ կազմեցի Գևորգ Մելքոնյանի հետ, և մեծահասակների պայքարում դարձանք բրոնզե մեդալակիր։ Կարծում եմ՝ մեր համագործակցությունը կրակագծում շատ լավ է ստացվում, և կշարունակենք միասին պայքարել մեդալների համար։

Հայաստան Սպորտ հրաձգություն ոսկե մեդալ միջազգային մրցաշար հարցազրույց խմբագրի ընտրանի Նարե Գաբրիելյան

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին