ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին դեռևս չեն տեսակցել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին: ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վերջին անգամ տեսակցություն եղել է դեկտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանում գտնվում է 23 գերի, որոնց Ադրբեջանում գտնվելը այդ երկրի իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատվել է, նրանց թվում են նաեւ Արցախի ռազմաքաղաքական գործիչները։ Հայ իրավապաշտպանները տվյալներ ունեն եւս 80 հայի Ադրբեջանում գտնվելու մասին, որոնց տվյալները Ադրբեջանը չի հաստատում։
Գերիներին վերջին անգամ, ինչպես արդեն նշվեց, ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են դեկտեմբեր ամսին: