f

Անկախ

Մտահոգիչ վիճակագրություն բանակում․ ինչո՞ւ է աճում զինծառայողների մահերի թիվը


Նոր տարին սկսվեց բանակում ոչ մարտական պայմաններում 3 զինվորի մահվան լուրերով։ Մեկ ամսում տարբեր զորամասերում ինքնասպանության, սպանության եւ դժբախտ պատահարի դեպքեր գրանցվեցին։

Վերջին շրջանում նման տեղեկությունները հայկական լրահոսերում, ցավոք, հաճախակիացել են։ Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի աճի մասին է վկայում նաեւ վիճակագրությունը։

Գլխավոր դատախազության՝ NEWS.am-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2023–ին ծառայության հետ կապված եւ չկապված պատճառներով զինծառայողների մահվան 53 դեպք է գրանցվել։ Այս թիվը չի ներառում  հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով զոհերը, որոնք 19–ն են։

Մասնավորապես, արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 33 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից  3-ը՝ սպանություն, 6-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 3-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 17-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով մահվան դեպքեր (15-ը՝ Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքով), 2-ը՝ դժբախտ պատահարներ:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 20 դեպք, որոնցից 1-ը՝ սպանություն, 1-ը՝ ինքնասպանություն, 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 5-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 3-ը՝ դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքեր: 

2022թ. ընթացքում արձանագրվել է ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ ծառայության հետ կապված սպանության 1, ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու 5 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված սպանության եւ ինքնասպանության 1-ական դեպքեր:

2022 թվականի ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 17 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից  1-ը՝ սպանություն, 5-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 3-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 2-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով մահվան դեպքեր, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 1-ը՝ ականի պայթյուն:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 21 դեպք, որոնցից 1-ը՝ սպանություն, 1-ը՝ ինքնասպանություն, 9-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 8-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 2-ը՝ դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքեր:

2022թ. ընթացքում ոչ մարտական պայմաններում 17 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպքերով հարուցված 17 քրեական գործերից (նախաձեռնված քրեական վարույթներից) 4-ը՝ կարճվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, 2-ով՝ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 4-ը՝ գտնվում են դատաքննության, 7-ը՝ նախաքննության փուլում:

Նույն ժամանակահատվածում արձանագրված ՀՀ ԶՈՒ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 21 դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերից (նախաձեռնված քրեական վարույթներից)  1-ով վարույթը կարճվել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով,       1-ով՝ վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, 1-ով՝ կայացվել է մեղադրական դատավճիռ, 1-ը՝ գտնվում է դատաքննության, 1-ը՝ նախաքննության փուլում, մյուս դեպքերով վարույթները ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողությամբ չեն իրականացվել:

2023թ. ընթացքում ոչ մարտական պայմաններում 33 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպքերով նախաձեռնված 16 քրեական վարույթներից) 3-ը՝ կարճվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, 1-ը (15 զինծառայողի մահվան դեպքով)՝ գտնվում է դատաքննության, 12-ը՝ նախաքննության փուլում:

Նույն ժամանակահատվածում արձանագրված ՀՀ ԶՈՒ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 20 դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներից  1-ով՝ վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, 4-ով՝  նախաքննությունը շարունակվում է, մյուս դեպքերով վարույթները ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողությամբ չեն իրականացվել:

Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը եղել է 30, որից՝

6-ը՝ հրադադարի ռեժիմի հետեւանքով են զոհվել,

8-ը՝ ինքնասպանություն,

5-ը՝ սպանություն,

4-ը՝ ավտովթար,

4-ը՝ հիվանդություն,

1-ը՝ դժբախտ պատահար,

1-ը՝ ականի պայթյունից։

Դատախազության տվյալներից էականորեն տարբերվում է իրավապաշտպանների վիճակագրությունը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալով՝ անցած տարի  ոչ մարտական պայմաններում զոհվածների թիվն ավելի մեծ է՝ 83։

«Դատախազությունը պարտավոր է հայտարարել մահվան հանգամանքները՝ ինչ պայմաններում են նրանք զոհվել։ Դատախազության գերնպատակը թվերը նվազ ցույց տալն է, բայց դրանից ոչինչ չի փոխվում, բանակում թվերը ավելացել  եւ ավելանում են այս իշխանությունների օրոք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է՝ զոհերի միակ պատասխանատուն պետությունն է․ երբ երիտասարդը զորակոչվում է բանակ, նրա անվտանգության երաշխավորը դառնում են Պաշտպանության նախարարությունն ու կառավարությունը։ Ընդ որում, հակառակորդի կրակոցից զոհերի մեղավորը նույնպես, նրա խոսքով, պետությունն է․ «Հակառակորդի կրակոցից զոհվածները նույնպես մեր զինվորներն են, նրանք ոչ թե պատերազմական գործողությունների ժամանակ են զոհվել, այլ հենակետերում կանգնած եւ բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ այդ մահվան պատճառները չկահավորված հենակետերն են, զինվորը վրանի տակ է։ ՊՆ-ն չի ստեղծել պայմանները, որ նրանց խոցումը դժվար լինի»։

Զինվորական գործերով հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասում է՝ Զինված ուժերում բարոյահոգեբանական անմխիթար վիճակով է պայմանավորված այս դեպքերի աճը։ Բանակում այս ուղղությամբ որեւէ բարեփոխում արվում, արմատախիլ չեն արվում խաղամոլությունը, թմրամոլությունը, հեղինակությունների եւ այլ արմատացած արատավոր երեւույթները․

«Ոչ մարտական պայմաններում բանակում պետք է լինի զրո զոհ։ Այսինքն՝ սա ամբողջովին պայմանավորված է բանակցում առկա խնդիրներով, սխալ կադրային քաղաքականությամբ, որ ֆորմալ բարքերի, ոչ ճիշտ կանոնադրական հարաբերությունների, այն բարոյահոգեբանական վատ վիճակի հետ, որոնց հետեւանքով տեղի են ունենում այս ողբերգությունները։ Սա միայն բանակի խնդիրը չէ, հասարակությունը նույնպես գեներացնում է արժեքներ, որոնք ներթափանցում են Զինված ուժեր, որի հետեւանքով տեղի են ունենում այս ողբերգությունները։ Պետք է կարողանանք ճիշտ մատնանշել բանակում առկա խնդիրների եւ դրանց հնարավոր լուծման մասին։ Պետք է արմատախիլ անենք ոչ ֆորմալ բարքերը։ Կան չգրված ավանդույթներ, որոնք զինծառայողների, վերադաս-ստորադաս հարաբերություններն արդյունքում բերում են այսպիսի ողբերգությունների»։

Նորիկյանի խոսքով՝ շարքային զինվորից մինչեւ բարձրաստիճան զինվորականի գործունեության հիմքը պետք է գիտելիքը լինի․ «Ցավոք, ականատես ենք լինում Սովետական շրջանից եկած իներցիոն մտածողության հետ, զինվորը պետք է հրաման կատարի, սպան պետք է հրաման կատարի, նրանց գիտելիք պետք չէ․ այս ամենը բերել է այս ողբերգություններին»։

Փաստաբանը շեշտում է՝ 2018-ից մինչեւ հիմա ինքը չի տեսել ռազմավարական մակարդակի այնպիսի փոփոխություններ, որոնք այսօր շրջադարձային կլինեին, որակապես կփոխեին բանակի «ներքին մշակույթը»․ «Ճիշտ հակառակը՝ ոչ մի նշաձող չի սահմանվել, ոչ մի արժեքային փոփոխություն տեղի չի ունեցել։ Հանցագործությունների մեծ մասի հիմքում դրված է անպատժելիությունը, տգիտությունը, պատասխանատվության ինստիտուտի բացակայությունը, եթե սրանք գործեին, եթե ենթադրյալ հանցագործություն կատարողը տեսներ, որ իր զինակիցը ենթարկվել է պատասխանատվության այս կամ այն հանցավոր արարքի համար, դա կունենար կանխարգելող նշանակություն»։

Հայաստան ՀՀ պաշտպանության նախարարություն

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին