f

Անկախ

Սմբատ Լպուտյան․ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սուսաննա Գաբոյանը արժանի անդամներ կլինեն Հայաստանի հավաքականներում


Հունվարի 20-ին ավարտված տղամարդկանց Հայաստանի 84-րդ առաջնությունում մարզական կարիերայում երկրորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց Հայաստանի 79-րդ առաջնությունում երրորդ անգամ հաղթող ճանաչվեց Սուսաննա Գաբոյանը:

 «Հայաստանի առաջնությունը միշտ անցնում է շատ լարված, հետաքրքիր եւ կարեւոր մրցաշար է յուրաքանչյուր մասնակցի համար: Կարծում եմ, որ մրցաշարն իսկապես կայացած է: Շատ էին հուզումնալի պահեր:

Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարը սկսեց շատ լավ, Ռոբերտ Հովհաննիսյանը շատ վատ խաղ էր ցույց տալիս, որովհետեւ 4-ից ուներ 0,5 միավոր, ինչը նշանակում է՝ մրցակցությունից դուրս լինել: Հետագայում 5 տուրերում կարողացավ 4,5 միավոր հավաքել եւ կամային հաղթանակ տանել մրցակիցների նկատմամբ: Սա համարում եմ փայլուն հաղթանակ, որովհետեւ մինչեւ վերջին րոպեն Սամվել Տեր-Սահակյանը կես միավոր առաջ էր եւ վերջին խաղում պարտվեց: Վերջին երկու խաղում Տիգրան Հարությունյանը շատ լավ հանդես եկավ՝ հաղթելով առաջատարներին՝ Սամվել Տեր Սահակյանին եւ Մանուել Պետրոսյանին: Ռոբերը Հովհաննիսյանն արժանի հաղթանակ տարավ, արժանի էր չեմպիոնի կոչմանը: Հույս ունեմ, որ նա իր խաղով եւ որակով շատ օգտակար կլինի Հայաստանի հավաքականին:

Ազգային հավաքականի թիմում փոփոխություն կա, որովհետեւ Հայկ Մարտիրոսյանը, Կարեն Գրիգորյանը եւ Շանթ Սարգսյանը բոլոր երիտասարդները են: Հուսով ենք, որ իրենք կփորձեն իրենց երիտասարդական եռանդը, ներուժը ներդնել, որպեսզի հաջող հանդես գան Օլիմպիադայում:

Ինչ վերաբերում է կանանց պայքարին, այստեղ էլ կար մեծ լարվածություն: Ցավում եմ, որ առաջնությունը հիվանդության պատճառով լքեց մեր բազմակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը: Մրցաշարում կային մի քանի առաջատարներ, որոնք միշտ իրենց լավագույնս են դրսեւորել՝ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը:

Մարիա Գեւորգյանը մրցաշարը շատ լավ սկսեց: Երկու տուրից հետո երկու միավոր ուներ, ներկայանում էր որպես ուժեղագույն  այդ պահին: Հետո, ցավում եմ, որ ունեցավ մի քանի անհաջողություն, հիվանդացավ եւ ստիպված դուրս եկավ մրցաշարից:

Սուսաննա Գաբոյանը կարողացավ մինչեւ վերջ պահպանել առաջատարի դիրքը: Կային պահեր, իսկապես լարվածություն կար, եղան պարտիաներ, որ Սուսաննան կարող էր եւ պարտվել, բայց լավ դրսեւորեց իրենց եւ հաղթեց իր բոլոր մրցակիցներին: Կարծում եմ, որ Սուսաննան համապատասխանում է մեր հավաքականին: Առաջին անգամ չէ, որ հավաքականի կազմում մասնակցել է տարբեր մրցաշարերի: Հուսով եմ, որ նա կփորձի եւ կարող է օգտակար լինեն կանանց հավաքականին: Հաջողություն եմ ցանկանում հաղթողներին եւ շնորհավորում եմ: Հայաստանի չեմպիոն լինելը մեծ պատիվ է»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում հաղթեց Արթուր Դավթյանին և 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Տղմարդկանց պայքարում երկրորդ տեղ զբաղեցրեց Մանուել Պետրոսյանը, երրորդ տեղում՝ Զավեն Անդրեասյանն է:

Հայաստանի եռակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը վերջին տուրում պարտության մատնեց Մելինե Հարությունյանին և 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Կանանց պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Մարիամ Ավետիսյանը, բրոնզե մեդալակիր՝ Միլենա Գասպարյան:

Շախմատ Սպորտ Սմբատ Լպուտյան Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին