f

Անկախ

Հազարամյակների առեղծվածը՝ Հայաստանում․ Ագարակի նմանը չկա, բայց զբոսաշրջիկներ էլ գրեթե չկան


2001 թվականից պեղվող Ագարակ հնավայրը մասնագետները ֆենոմենալ են անվանում․ այստեղ պեղվել է ուրարտական ժամանակների ժայռափոր դամբարան, որն իր ձևով միակն է ժամանակակից Հայաստանի տարածքում։ Sputnik Արմենիան փորձել է համառոտ ներկայացնել հնավայրի բացառիկությունը։

Երևան-Գյումրի ճանապարհի ձախ կողմում՝ Աշտարակից մի քանի կմ հեռավորության վրա, մի հսկա քարաժայռային հարթակ կա՝ կենդանանման քարե ելուստներով։ Ու, հնարավոր է` մի հարյուր անգամ անցել եք այդ տեղանքով՝ չմտածելով, որ նմանը չունեցող հնավայրի կողքով եք անցնում։ Այն, ի դեպ, ճանապարհի երկու կողմերում է։ Դեռ խորհրդային տարիներին կառուցված ճանապարհը կիսել է հազարամյա բնակատեղին։

Автодорога, разделившая территорию Историко-культурного заповедника Агарак - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024

Ագարակ հնավայրը կիսող ճանապարհը

Ագարակի հնավայրը հայտնաբերվել է պատահաբար, մոտ 24 տարի առաջ։ Պեղումները նախաձեռնող հնագիտական խումբն էլ պատկերացում չուներ, թե ինչ ծավալների ու կարևորության հնավայրի հետ գործ ունի։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Պավել Ավետիսյանը խոստովանում է՝ այնքան անհավանական էին թվում նման ծավալները, որ սկզբնական շրջանում զգուշորեն էր բարձրաձայնում իր կասկածների մասին՝ ամբողջ քարահարթակը մարդու կողմից է մշակված։ 2001 թվականից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը սկսեց պեղումներ իրականացնել։ Նույն թվականին կառավարության որոշմամբ հնավայրին տրվեց արգելոց-թանգարանի կարգավիճակ:

Историко-культурного заповедник Агарак с высоты птичьего полета - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024

Ագարակ հնավայրը վերևից

Պարզվեց, որ Ք․Ա․ 4-րդ հազարամյակում, միգուցե դրանից էլ վաղ, այս ամբողջ ժայռակոփ տարածքը եղել է ծիսապաշտամունքային, սրբազան արարողությունների վայր։

«Ագարակը բացառիկ, ֆենոմենալ հնավայր է․ նման ծավալների ու վաղեմության ծիսական լանդշաֆտների օրինակներ ամբողջ Փոքր Ասիայում չկան։ Անգամ խեթական օրինակներ կան, որոնք առնվազն հազար տարով հետո են Ագարակից»,- ասում է Ավետիսյանը։

Руководитель археологической экспедиции Павел Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024

Պավել Ավետիսյանը

«Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 118,2 հեկտար, սակայն թե որքան է իրական հնավայրի տարածքը, մինչև հիմա՝ երկու տասնամյակ անց էլ, հնագետները մոտավոր պատկերացումներ ունեն։

Պատմահնագիտական հուշարձան-դասագիրք․ մասնագետներից շատերն այսպես են բնորոշում տարբեր ժամանակաշրջաններ ու շերտեր ընդգրկող վայրը՝ վաղ բրոնզեդարյան, ուրարտական, միջնադարյան և այլն։ Պավել Ավետիսյանի խոսքով՝ Ագարակի բացառիկություններից մեկն էլ այն է, որ ի տարբերություն այլ վայրերի այստեղ շերտերը բավականին լավ ու մեծ ծավալի են պահպանված։

 

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա

 

Ագարակ Զբոսաշրջություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին