Արցախի նախկին ղեկավարներին լուսանկարելն ու դրանք տարածելը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլ ուղղակի խայտառակություն։ Թե ինչպես են նրանք պահվել ադրբեջանական զնդաններում, միայն հայտնի կլինի նրանց վերադարձից հետո, այն պայմանով՝ եթե նրանք ցանկություն հայտնեն այդ մասին խոսել։Իսկ նրանց, իբր « հաճելի ժամանցն» , ընդամենը Բաքվի նողկալի, էժանագին քարոզչությունն է։ Մի տարածեք այդ լուսանկարները, դուք դրանով վիրավորում եք մեր գերի-պատանդներին։