Կարմիր ծովում առաջարկվող եվրոպական ռազմական առաքելությունը կոչված է պաշտպանելու նավագնացությունը՝ խոցելով հութիների արձակած անօդաչու սարքերն ու հրթիռները: Ինչպես վստահեցրել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին, Եմենի տարածքին հարվածներ չեն հասցվի:
«Մեր պարտականությունն է պաշտպանել մեր առևտրային նավերը, որոնք կապված չեն Գազայի հատվածի և Մերձավոր Արևելքի իրավիճակի հետ և չեն կարող հարձակման ենթարկվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Խնդիրն է խոցել դրանց ուղղությամբ արձակված հրթիռները և անօդաչու թռչող սարքերը»,- ասել է Թայանին։
Նա կարծում է, որ նման եվրոպական առաքելության ստեղծումը կլինի առաջին քայլը միասնական եվրոպական պաշտպանության ստեղծման ճանապարհին, որը «արտաքին քաղաքականության գործիք է»։ Իտալացի նախարարը նաև կարծիք է հայտնել, որ Կարմիր ծովում նավերի պաշտպանությունն ապահովելու «ուժեղացված լիազորություններով» առաքելության որոշումը վերջնական տեսքի կբերվի ԱԳ նախարարների հաջորդ խորհրդում, որից հետո կորոշվեն «տեխնիկական ժամկետները», որոնք անհրաժեշտ են դրա իրականացման համար։