f

Անկախ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Գորիսում կառուցելու է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն. շուրջ 6000 երեխա ու երիտասարդ կներգրավվի


«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Գորիսում կառուցելու է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն: Ծրագրի պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները: ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն հողատարածք է տրամադրել ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ։ Կենտրոնը կունենա կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ:

Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր կրթական ծրագրերում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա և այլ ուղղություններում։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետները կանցկացնեն դասընթացներ: Կենտրոնի կառուցապատման համար հայտարարվել է ճարտարապետի մրցույթ. նախագծի վրա կաշխատեն միջազգային և տեղացի ճարտարապետները` պահպանելով Գորիսին բնորոշ կոլորիտն ու ճարտարապետական տեսքը` չխախտելով բնական լանդշաֆտը:

Սմարթ կենտրոնը գործելու է անվճար: Բնակավայրերի երեխաների տեղափոխությունը ևս կլինի անվճար. այդ հարցում իր մասնակցությունը կունենա նաև համայնքը (Գորիսի սահմանամերձ բնակավայրերում այժմ էլ հանրային տրանսպորտն անվճար է): Սմաթ կենտրոնի կառուցման ծրագրում ներառված է նաև ֆուտբոլի դաշտի կապիտալ նորոգումը, այդ թվում՝ նոր մարզահրապարակների ստեղծումը:

Վարարակն գետի հարակից ենթակառուցվածքները ևս կբարելավվեն, նաև կկահավորվեն գետամերձ տարածքները: Համայնքային միջոցներով կհիմնանորոգվեն դեպի Սմարթ կենտրոն տանող ճանապարհները. դեպի Հին Գորիս ճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: Ծրագրի ղեկավարները և Առուշ Առուշանյանը հանդիպումից հետո շրջայց են կատարել Գորիս համայնքում, այցելել են մշակութային հաստատություններ, թանգարան, պատմամշակութային վայրեր:

Հայաստան Առուշ Առուշանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին