f

Անկախ

2023-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք է գրանցվել, այլ բնույթի ճնշումները 60-ն են. Աշոտ Մելիքյան


2023-ին լրագրողներն ու օպերատորները ենթարկվել են ֆիզիկական բռնությունների, եղել են նաև այլ ճնշումների դրսևորումներ՝ սպառնալիքներ, ատելության արտահայտում, անհարգալից վերաբերմունք: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով «Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2023 թ.» զեկույցը։

«Ցավոք, նկատվում է նաև տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների աճի միտում։ Վատն այն է, որ նաեւ իշխանությունների կողմից օրենսդրական նախաձեռնություններ էին լինում, որոնք կարծես թե իրավական հիմքեր էին ստեղծում էլ ավելի հաճախ մերժելու պաշտոնական տեղեկատվությունը ինչը մտահոգիչ է»,-ասաց բանախոսը։

Ըստ ներկայացված վիճակագրական տվյալների՝ 2023-ի 1-ին եւ 2-րդ եռամսյակներում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել, իսկ ապա 3-րդ եւ 4-րդ եռամսյակներին գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3-ական դեպքեր, ինչը 2.5 անգամ պակասել է 2022թ. տարվա ցուցանիշներից։

«2023 թ-ին լրագրողների նկատմամբ այլ ճնշումների արձանագրված քանակը 60-ն է, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 135-ն են»,-տեղկացրեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են:

Նա հայտնեց, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին ավելացել են ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հարուցված դատական հայցերը։

«Եթե 2022 թ-ին եղել է 32 նոր գործ, ապա 2023 թվականին եղել է 36 գործ և դատական հայցերը հիմնականում վիրավորանքի և զրպարտության հիմքով են»,-ասաց Աշոտ Մելիքյանը և տեղեկացրեց, որ և՛ 2022թ, և՛ 2023 թվականին 2-ական գործ է եղել այլ վեճերի վերաբերյալ, վերջին տարում դրանք վերաբերել են հեղինակային իրավունքին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը անդրադարձավ «Ռազմական դրության կիրառման ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի ընդունման փորձին, որն արժանացել է լրագրողական հանրույթի կոշտ քննադատությանը և այն հանվել է քննարկումից,  սակայն չի հաջողվել կանխել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի ընդումնումը, որտեղ նույնպես խոսքի ազատության սահմանափակումներ կան։

Անդրադառնալով ԱԺ-ի ներքին աշխատանքային ռեժիմին՝ Աշոտ Մելիքյանն ասաց, որ լրագրողների համար սահմանված սահմանափակումներն անհիմն են։

Հայաստան Աշոտ Մելիքյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին