f

Անկախ

Բուզանդ 1/3 հասցեում գտնվող շենքի տարածքները տարիներ շարունակ վարձակալության են տրվել ակնհայտ ցածր գներով


Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010-2023 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նույն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքից մի շարք տարածքներ՝ ակնհայտ ցածր գներով, վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց։

2010-2020 թվականներին Երևան քաղաքի ավագանին, իր ծրագրում գույքի վարձակալության վարձավճարների չափերը սահմանելիս, նշել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձավճարի չափը որոշվում է Կառավարության՝ 2001 թվականի փետրվարի 22-ի՝ N 125 որոշմամբ։

Երևան քաղաքի ավագանին 2021 թվականից սկսած (վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչվելուց հետո), իր սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման ծրագրում սահմանել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձակալական վճարների նվազագույն մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 914-Ն որոշման։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք յուրաքանչյուր տարի վերոնշյալ ծրագրի դրույթներին համապատասխան գործելու փոխարեն՝ համայնքին պատկանող անշարժ գույքը կամայականորեն և ակնհայտ ցածր գներով վարձակալության են տրամադրել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, միչդեռ պետք է սահմանված բանաձևերով հաշվարկվեր վարձավճարի նվազագույն գինը, նշված գնով տարածքի վերաբերյալ աճուրդ կամ մրցույթ հայտարարվեր, ձևավորվեր շուկայական արժեքը, օրենսդրության փոփոխմամբ պայմանավորված՝ տարածքներն անկախ գնահատողի կողմից ենթարկվեր շուկայական գնահատման:

Օրինակ՝ 140 քմ մակերեսով տարածքը 2011 թվականից առ այսօր վարձակալության է տրամադրված ընդամենը՝ 56 հազար դրամով (1քմ-ն՝ 400 դրամ), մինչդեռ ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկության՝ տվյալ պահին նույն տարածքում առկա հասարակական շինությունների վարձակալության 1 քմ մակերեսով տարածքի միջին շուկայական արժեքը կազմել է 5.187 դրամ (շուկայական գնով վարձակալության տրվելու դեպքում` 140 քմ մակերեսով տարածքի ամսական վարձավճարը կկազմեր 726 հազար 180 դրամ), 494.4 քմ մակերեսով տարածքը 2011 թվականին (2017 թվականին պայմանագիրը նույն պայմաններով երկարաձգվել է մինչև 24.08.2027 թվականը) վարձակալության է տրամադրվել կուսակցություններից մեկին՝ 123 հազար 600 դրամով (1 քմ-ն՝ 250 դրամ) (շուկայական գնով վարձակալության տրվելու դեպքում` 494.4 քմ մակերեսով տարածքի վարձավճարը կկազմեր ամսական 2 մլն 562 հազար 378 դրամ) և այլն:

Նախնական տվյալներով, համայնքին պատճառվել է ըստ շուկայական միջին գնի՝ շուրջ 877 մլն դրամի վնաս (պատճառված վնասի չափերը հաշվարկված են Դատախազության դիմումի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանից ստացված՝ 28 վարձակալներից ընտրանքային տարբերակով ուսումնասիրված 7 վարձակալների վարձավճարների չափերի հիման վրա)։ 

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2024 թվականի հունվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելով՝ պետությանը (համայնքին) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին